News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա մարտի 22-ից ԱՄՆ դոլարի միջին օրական փոխարժեքը Ռուսաստանում, առաջին անգամ երկար ժամանակ հետո, իջել է 64 ռուբլու (տե՛ս գծապատկերը։ Հիշեցնենք, որ անցած տարի, չնայած ռուբլու ամրապնդման համար նպաստավոր պայմաններին (նավթի համաշխարհային գների բարձրացում, հսկայական պրոֆիցիտ արտաքին առեւտրում եւ այլն), դոլարի փոխարժեքը անշեղորեն բարձրանում էր։ Անգամ հոռետեսական գնահատականներ եղան, որ դոլարը կհատի 70 ռուբլու շեմը։

Սակայն դա տեղի տեղի չունեցավ, եւ հիմա, ի հեճուկս շատ կանխատեսումների, կա հակառակ պատկերը. գծապատկերից պարզ երեւում է, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքի միտումը Ռուսաստանում հունվար-մարտին ունի նվազող բնույթ։

Որոշ ռուս մասնագետներ ռուբլու ներկայիս ամրապնդումը կապում են ակնկալվող հարկային վճարումների հետ, որոնց առավելագույն մեծությունը կնշվի եկող շաբաթ։ Տառացիորեն մի քանի օր հետո ընկերությունները պետք է վճարեն մի շարք հիմնական հարկեր (ԱԱՀ, օգտակար հանածոների արդյունահանման հարկ, ակցիզային հարկ, շահութահարկ)։ Ռուբլու ամրապնդման պայմաններում արտահանող ընկերությունները ստիպված են վաճառել ավելի շատ արտարժույթ (այդ թվում ԱՄՆ դոլար) հարկերը վճարելու համար։ Բիզնեսի համար շահավետ չէ, բայց ըստ էության՝ պետության շահերից է բխում։

Դե, իսկ դոլարի հավելյալ ներհոսքը արժույթի շուկա ժամանակավորապես կխախտի պահանջարկի եւ առաջարկի հավասարակշռությունը՝ էլ ավելի ամրապնդելով ռուբլին։ Կշարունակվի՞ արդյոք այս գործընթացը, թե՞ դոլարը կվերադարձնի դիրքերը՝ ռուսաստանցի փորձագետները հստակ ու միանշանակ կարծիքներ առայժմ չունեն։

Ինչպես հայտնի է, տարիներ առաջ դոլարի կտրուկ ամրապնդումը Ռուսաստանում տառացիորեն խորտակեց մասնավոր դրամական փոխանցումների ներհոսքն այնտեղից Հայաստան։ Օրացուցային տարում հունվարին բաժին է ընկնում Ռուսաստանից Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների նվազագույն մեծությունը։ Հայտնի է, որ մեր աշխատանքային միգրանտների հիմնական մասը զբաղված է շինարարությունում եւ առեւտրում։ Իսկ տարվա առաջին ամիսը այդ ճյուղերի համար լավագույնը չես համարի։ Բայց տարեկան դինամիկան, այնուամենայնիվ, կարող է պարզել գործերը փոխանցումների ոլորտում։

Հունվարին Ռուսաստանից Հայաստան փոխանցումների գումարը կազմել է 50,7 մլն դոլար, եւ տարեկան հաշվարկով կրճատվել է 1,1 մլն դոլարով (կամ 2,1 տոկոսով)։ Բայց եթե 2018-2019 թվականների հունվարի ցուցանիշները դոլարից վերածենք ռուսական ռուբլու, ապա անկումը կփոխարինվի արդեն աճով՝ 0,47 մլրդ ռուբլու կամ 16 տոկոսի։ Սրանք այդ շրջանում ԱՄՆ դոլարի ամրապնդման պատճառով կորուստներն են  (18,6 տոկոսով)։ Եթե հաշվետու շրջանում՝ հունվարին, ԱՄՆ դոլարի փոխարժեքը Ռուսաստանում պահպանվեր անցած տարվա հունվարի մակարդակին, ապա փոխանցումների գումարը կկազմեր 60,1 մլն դոլար՝ վերը նշված 50,7 մլն դոլարի փոխարեն։ Այսինքն՝ 9,4 մլն դոլարի ավելի մեծ փաստացի ցուցանիշ։

Դա է Ռուսաստան դրամական հոսքերի ավելացման պատճառներից մեկը այնտեղից ներհոսքի հանդեպ (1,1 մլն դոլարով)։ Մյուս պատճառը, ամենայն հավանականությամբ, Հայաստանից կապիտալի փախուստն է, որը գումարվեց առեւտրային նպատակներով փոխանցումներին։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ