News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին դիմել է երկրի Ներքին գործերի նախարարություն ընտրությունների երկրորդ փուլից առաջ իրեն պահակազոր տրամադրելու հարցով: Այս մասին Կիեւում տեղի ունեցած ճեպազրույցում հայտնել է ՆԳ նախարարի խորհրդական Իվան Վարչենկոն, փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը:

«Ինչ վերաբերում է թեկնածուների շտաբների հետ փոխգործակցությանը, ապա մինչեւ առաջին փուլը, քարոզարշավի ժամանակ մենք իրականացրել ենք Ուկրաինայի նախագահի 9 թեկնածուների պահպանությունը»,- նշել է Վարչենկոն: «Հիմա նման պահպանության վերաբերյալ դիմել է Ուկրաինայի նախագահի պաշտոնի թեկնածու Զելենսկին»,- հավելել է նա:

Նշենք, որ Ուկրաինայի նախագահի հերթական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա 2019 թվականի ապրիլի 21-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ