News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բաթումիի սաքրեբուլոյում (քաղխորհուրդ) իշխող «Վրացական երազանք» եւ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների միջեւ տեղի է ունեցել մեկ օրում երկրորդ ծեծկռտուքը, հայտնում է «Ռուսթավի 2»-ը:

Այս անգամ քաղխորհրդի պատգամավորների միջեւ վեճը սկսվել է Բաթումիում 20-րդ դարի վրացի բանաստեղծ Տերենտիա Գրանելիի կիսանդրու տեղադրման հարցը քննարկելու ժամանակ: Որոշման նախագծում Գրանելին հիշատակվում էր որպես վրացական արձակի ականավոր ներկայացուցիչ: Այս պատճառով ՄԱՇ պատգամավորները պարզաբանում են պահանջել «Վրացական երազանքի» ներկայացուցիչներից:

Նախկին իշխող կուսակցության անդամ Միհրդաթ Կամադաձեն դիտողություն է կատարել սաքրեբուլոյի կրթության հանձնաժողովի նախագահին՝ պատգամավոր Իրակլիա Պատարիձեին: Կամադաձեն նշել է, որ Գրանելին պոետ է, այլ ոչ թե արձակագիր: Ի պատասխան՝ Պատարիձեն հայտարարել է, որ ընդդիմադիր պատգամավորը տեսախցիկների առաջ ծամածռություններ է անում:

Լեզվակռիվը վերաճել է ֆիզիկական դիմակայության: Նիստերի դահլիճում լսվել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք, որին մասնակցել են ավելի քան տասնյակ մարդիկ, անվտանգության աշխատակիցներն ապարդյուն փորձել են բաժանել:

Ծեծկռտուքի ժամանակ տուժել է «Վրացական երազանքի» պատգամավոր Ռոին Զոիձեն, որի հոնքը պատռվել է: Նրան օգնություն ցույց տալու համար ստիպված էին շտապ օգնություն կանչել:

«Ես հարց տվեցի, դա գրված է նաեւ պարզաբանման գրության մեջ, եւ ասվել է զեկույցի ժամանակ, որ «մենք տեղադրում ենք մեծ արձակագրի կիսանդրին»: Ես հարցրեցի՝ նա հիմա արձակագի՞ր է, թե՞ բանաստեղծ: Կամ անվանեք արձակով նրա թեկուզ մեկ ստեղծագործություն: Դրան հաջորդեց ագրեսիան, որովհետեւ երբ մարդն ինտելեկտ չունի, նա ագրեսիայի է անցնում»,- լրագրողներին ասել է Կամադաձեն:

Տեղի ունեցածի հետ կապված՝ Վրաստանի ՆԳՆ-ում քննություն է սկսվել Վրաստանի ՔՕ 123-րդ հոդվածով՝ «բռնություն»:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Բաթումիի սաքրեբուլոյում եւս մի ծեծկռտուք էլ սկսվել էր Կամադաձեի եւ Պատարիձեի վեճի ժամանակ: Վեճն առաջացել էր ընդդիմության՝ քաղաքապետարանին կից ստեղծված մասնավոր ընկերությունների գործունեության մասին տեղեկություններ տրամադրելու պահանջից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Ամենաշատ