News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուս պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարց հնչեցրեց Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման վերաբերյալ: Այդ մասին Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ պատասխանելով «Պառլամենտսկայա գազետա»-ի հարցին:

«ՌԴ-ի դիրքորոշումը հետեւյալն է. չկա խնդրի ռազմական լուծում, կա միայն դրա լուծման դիվանագիտական ճանապարհ: Ռուսաստանն անում է տարբեր ձեւաչափերով հնարավոր ամեն ինչ, որպեսզի կողմերը փոխզիջման հասնեն»,-թերթը մեջբերել է Վալենտինա Մատվիենկոյի խոսքերը:

Մատվիենկոն հայտնել է, որ ապրիլի 2-ին թեման քննարկվել է ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հեռախոսազրույցի ժամանակ: Ապրիլի 15-ին կկայանա Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների հանդիպումը, որի օրակարգում ներառված է նաեւ Լեռնային Ղարաբաղի թեման:

«Նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանը ՌԴ-ի ամենահուսալի գործընկերն է: Եւ դա պետք է հաստատել գործով: 2018 թվականին Իլհամ Ալիեւի Ռուսաստան կատարած այցի ժամանակ ստորագրվել էին թվով 15 նոր միջկառավարական համաձայնագրեր, իսն մեր երկու երկրների նախագահների միջեւ վեց հանդիպում էր տեղի ունեցել անցած տարվա ընթացքում»,-հավելել է Մատվիենկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ