News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնարավոր է՝ հեղուկ մեթանի չորացող լճեր գոյություն ունեն Սատուռնի արբանյակի՝ Տիտանի վրա, տեղեկացրել է Space.com պորտալը՝ հղում կատարելով երկու հետազոտության արդյունքներին, որոնցում հաղորդվում է Cassini ավտոմատ կայանի կողմից Սատուռնի հետազոտությունների մասին։ Այն անցել է Տիտանի մոտով ավելի քան 100 անգամ, եւ որոշ նկարներում գիտնականները երեք լիճ են տեսել՝ լի հեղուկով, որոնք հետո անհետացել են։ Դրանք անվանվել են «թափանցիկ լճեր». ենթադրվում է, որ Տիտանի մակերեսին տեղի են ունենում լուրջ փոփոխություններ», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

2017-ի ապրիլին կայանն իրականացրել է չափումներ ալտիմետրի օգնությամբ եւ որոշել իջվածքների խորությունը, որոնցում կուտակված էր հեղուկը։ Դրանք ունեցել են 100 մետր խորություն, դրանցում եղել է հեղուկ մեթան։

«Տիտանը միակ երկնային մարմինն է, Երկրից բացի, որի մակերեսին հեղուկ է նկատվել,- ասել է Փասադինայի (Կալիֆոռնիա) ռեակտիվ շարժման լաբորատորիայի գիտնական Ռոզալի Լոպեսը։- Մենք Տիտանն անվանում ենք «Հեռավոր տիեզերքի Երկիր»։

Cassini կայանը NASA-ի, ինչպես նաեւ Եվրոպական ու Իտալական տիեզերական գործակալությունների համատեղ նախագիծն է։ Այն արձակվել է 1997-ին Սատուռնի հետազոտության նպատակով։ Անցել է 7,9 մլրդ կիլոմետր, կատարել 294 շրջան Սատուռնի շուրջ, 162 անգամ մոտեցել նրա արբանյակներին ու բացել վեց նորերը։ 2017-ի սեպտեմբերին կայանը մտել է Սատուռնի պինդ շերտեր եւ դադարել գոյություն ունենալ։

Սատուռնը գազային հսկա է, Արեգակնային համակարգի վեցերորդ մոլորակը եւ չափսերով երկրորդը Յուպիտերից հետո։ Նրա շուրջ պտտվում են 62 արբանյակ եւ չորս օղակ։

Տիտանը Սատուռնի ամենամեծ արբանյակն է, հայտնաբերվել է 1655-ին հոլանդացի աստղագետ Խրիստիան Հյուգենսի կողմից։ Տրամագիծը՝ 5152 կլիոմետր, 50 տոկոսով մեծ է Երկրի բնական արբանյակից՝ Լուսնից եւ 80 տոկոսով զանգվածեղ նրանից։ Միակն է Արեգակնային համակարգում, որ խիտ մթնոլորտ ունի՝ կազմված ազոտից, մեթանից եւ էթանից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ