Ֆրանսիայում տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքների ոլորտում աշխատակիցների մեծամասնությունը կանայք են, այլ ոչ տղամարդիկ: Այս մասին ապրիլի 26-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվող Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովում ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը:
Նրա կարծիքով՝ Հայաստանում նաեւ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել կանանց մասնակցությանը հատկապես նոր տեխնոլոգիաների ոլորտում: «Ֆրանսիայում այս ոլորտում 40 տոկոսը կանայք են»,- շեշտել է դեսպանը:
Նա նշել է, որ Ֆրանսիան, իր կողմից, ի դեմս դեսպանատան՝ պատրաստ է Հայաստանին բազմակողմանի աջակցություն ցույց տալ, այդ թվում՝ նաեւ խորհրդատվական: