News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կողմից Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցներն ու Մերձավոր Արեւելք ավիակիրների հարվածային խումբ ուղարկելը մտածված սադրանք է։ Այս մասին, ինչպես հայտնում է CNBC-ը, հայտարարել է Ամերիկյան Միջազգային խաղաղության Կարնեգի հիմնադրամի փորձագետ Ջարեթ Բլանքը։

Նրա խոսքով՝ այդ պատժամիջոցներն ուղղված են ոչ միայն Իրանի արտահանման եկամուտների դեմ, այլ նաեւ ընդգրկում են իրանական տնտեսության առավել մեծ հատվածը։ Բլանքը դա «միջին խավի ապակայունացման փորձ» է անվանել։

Փորձագետը նշել է, որ Թրամփի վարչակազմը ցանկանում է սադրել Իրանին։

Eurasia Group-ի վերլուծաբան Հենրի Ռիմը հայտարարել է, որ չնայած Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ միջուկային որոշ պարտավորություններից հրաժարվելու մասին որոշումն Իրանն անմիջականորեն չի մոտեցնում միջուկային զենքին, սակայն «ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ նոր դինամիկայի սկիզբ է ազդանշում»։

Բլանքի խոսքով՝ ներկայիս վարչակազմը «գայթակղված է գաղափարով, որ տնտեսական ճնշումը կարող է ռեժիմի փոփոխության հանգեցնել»։

Նա հավելել , որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական  Ջոն Բոլթոնն ու պետքարուղար Մայք Պոմպեոն «ռեժիմի փոփոխության կոչերով կարիերա կառուցեցին»։

Բացի այդ, Բլանքը նշել է, որ տնտեսական ճնշումը կարող է արդյունավետ լինել։  

Մեկ այլ փորձագետ նշում է, որ մինչդեռ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հետապնդում են նույն նպատակը, այն է՝ թույլ չտալ Իրանի մոտ միջուկային զենքի հայտնվելը, նրանք տարբեր մոտեցուներ ունեն՝ կապված այն հարցի հետ, թե ինչպես պետք է հասնել դրան։

Փրձագետները նշում են, որ ԱՄՆ-ում վստահ են, թե Իրանն «արձագանքում է միայն կոշտ հայտարարություններին»։

Մյուս կողմից, եվրոպական մայրաքաղաքները «զգում են, որ Իրանը բանակցություններ չի վարի շանտաժի ներքո կամ ստիպողաբար»։

«Գոյություն ունեն քիչ լծակներ, որոնք կարող են օգտագործվել, եթե Իրանի դեմ լիարժեք պատժամիջոցներ սահմանվեն, որոնք կարող են օգտագործվել Իրանի կառավարության ներսում այն ուժերի մոբիլիզացման համար, որոնք ցանկանում են արեւմտյան երկրների հետ գործունակ լուծում փնտրել»,-հավելում է փորձագետներից մեկը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ