News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Ռուսական Forbes պարբերականն առաջին անգամ կազմել է 30-ից երիտասարդ ամենահեռանկարային ռուսաստանցիների վարկանիշը։ Ամսագիրը նախատեսում է դա անել ամեն տարի։

«30 մինչեւ 30» ցուցակում առանձնացված է տասը կարգ՝ «Ձեռներեցներ», «Ֆինանսներ եւ ներդրումներ», «Կառավարում», «Սպորտ եւ կիբեռսպորտ», «Գիտություն եւ տեխնոլոգիաներ», «Արվեստ», «Երաժշտություն եւ կինո», «Սոցիալական գործունեություն», «Նորաձեւություն եւ դիզայն», «Նոր մեդիաներ»։

Հաղթողների ցուցակը կազմելիս  նկատի են առնվել տարիքը, պրոֆեսիոնալ միջավայրում ընդունված լինելը եւ անձնական մրցունակությունը ռուսական կամ գլոբալ մակարդակով։

Արդյունքում՝ վարկանիշում հայտնվել են Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը, երգչուհի Մոնետոչկան (Ելիզավետա Գիրդիմովա), հաղորդավար Անաստասիա Իվլեեւան, «Յանդեքս տաքսիի» կառավարիչ տնօրեն Դանիիլ Շուլեյկոն, բարեգործական Charity Chop խանութների եւ «Երկրորդ շնչառություն» հիմնադրամի հիմնադիր Դարյա Ալեքսեեւան, ֆիզիկայի ոլորտի մշակումների հեղինակ Ելիզավետա Մելիք-Հայկազյանը եւ այլք։

Ելիզավետա Մելիք-Հայկազյանը (27 տարեկան, ՄՊՀ, ֆիզիկայի ոլորտի մշակումների հեղինակ) ավարտել է ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը։ Գիտնականների միջազգային խմբի կազմում մշակում է նոր նյութեր արեւային մարտկոցների եւ լուսադիոդների համար։ Սպեկտրոսկոպիայի նոր մեթոդին նվիրված հոդվածը թիմը հրապարակել է Scientific Reports հեղինակավոր ամսագրում, նրանց մշակումները զգալիորեն էժան են ոլորտում օգտագործվող մյուս մեթոդներից։ Մելիք-Հայկազյանը ստացել է սինգապուրյան Գիտության, տեխնոլոգիաների եւ հետազոտությունների գործակալության  SIPGA թոշակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել