News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունն օբյեկտիվ է եւ անկողմնակալ։ Իսկ մտահոգիչ է, թե ոչ, պետք է որոշեն Հայաստանում, քանի որ համազեկուցողներն իրենց դիտարկումները, դիտողություններն են ներկայացնում, հետեւություններ կարող է անել կամ չանել հայկական կողմը, դա հայկական կողմի որոշման տիրույթում է։ Հասկանալի է, որ Հայաստանը ներկայումս փոփոխությունների փուլում է, շատ ոլորտներում դեռ սպասվում են փոփոխություններ, եվրոպական կառույցները, դատելով բոլոր հայտարարություններից, աջակցում են այդ բարեփոխումներին, սակայն դրանց իրականացման որոշ ձեւեր գուցե անընդունելի լինեն»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով վերջին օրերի իրադարձությունների վերաբերյալ ԵԽԽՎ գնահատականին։

Ըստ նրա՝ դրանց իրականացման ժամկետը գուցե համընկնի այլ իրադարձությունների հետ, ինչը կարող է դիտարկվել կամ ճնշման կասկած առաջանալ։

«Եթե հայտարարության մեջ ճնշումից է խոսվում, նշանակում է՝ կան կասկածներ, որ այդ գործողությունները կարող են ընկալվել իսկապես ճնշումներ, բայց եթե դրանք նախաձեռնվեին այլ տեսքով, ամիսներ առաջ, գուցե նման զարգացումներ չլինեին»,- ասել է Հալբախը։

Իսկ լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտի խոսքով՝ ՀՀ իշխանությունների հայտարարած արժեքների, ծրագրերի իրականացման հարցում ըստ էության երկու կարծիք չկա։ Սակայն հարցը, նրա կարծիքով՝ բարեփոխումների նախաձեռնման ձեւի մեջ էր, որը ոչ այնքան դրական ընկալվեց մի շարք գործընկերների կողմից, քանի որ դատական համակարգն իշխանության կարեւորագույն թեւերից մեկն է, որն իր գործունեության մեջ չպետք է լինի կաշկանդված։ Նա ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը համարում է զգուշացում ՀՀ իշխանություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ