News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մայիսի 22-ին, ժամը 16.05-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Սպիտակի բաժին գրություն է ստացվել, որ մայիսի 13-ին նշված մասնաճյուղի աշխատակիցների կողմից կատարվել է տեղազննում Սպիտակի անտառպետության թիվ 4 պահաբաժնում «Թեղուտ» ծրագրով հիմնված տնկարքում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ անհայտ անձանց կողմից ջարդվել եւ գողացվել են տնկարկի դարպասները՝ մի քանի տասնյակ սյուներ եւ մոտ 500 մ փշալար:

Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը պարզվել է, որ 1976 թ. ծնված Թավրիզ Բ.-ն 2018թ. մայիս-հունիս ամիսներին նշված տնկարկից գողացել է 70 մ փշալար եւ տեղափոխել իր տան բակ:

Ոստիկանները պարզել են նաեւ, որ 1979 թ. ծնված Գայանե Զ.-ն 2018թ. մայիս ամսին նշված տնկարկից գողացել է 200 մ փշալար եւ տեղափոխել իր տան բակ:

Գողոնը հայտնաբերվել եւ վերցվել է:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Ամենաշատ