News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Հունիսի 3-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Գառնիի բաժանմունքում Ջրվեժ գյուղի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ հունիսի 2-ի ժամը 18.00-ից հունիսի 3-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ճաղավանդակը ծռելու եւ ապակին կոտրելու միջոցով մուտք են գործել Ջրվեժ գյուղում գտնվող իր առանձնատուն եւ գողացել կենցաղային իրեր, իսկ այգուց՝ էլեկտրական պոմպ՝ պատճառելով մոտ 400.000 դրամի վնաս:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, պարզել են, որ գողությունը կատարել է Ջրվեժի 42-ամյա մի բնակիչ: Նրա բնակարանի խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերել են առանձնատնից գողացված կենցաղային իրերը եւ էլեկտրական պոմպը:

Տղամարդը հրավիրվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 196 դեպք. Գրանցվել է 44 ավտովթար. վիրավորվել է 72 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի...
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածներից 6-ը դեռևս գտնվում են հիվանդանոցում. ԱՆ
Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին, տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժած քաղաքացիներից 6-ը դեռևս գտնվում են հիվանդանոցում...
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանի ավտանգության փաստաթղթերն ուսումնասիրության փուլում են. ինչ փուլում է պայթյունի գործը
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանի պայթյունից տուժած քաղաքացիներից  մեկը դուրս է գրվել հիվանդանոցից...
Գնդեվանք-Ջերմուկ հին ճանապարհին ժայռաբեկորներ են պոկվել. ճանապարհը երկկողմանի փակ է
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Ջերմուկի...
Virgin ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նոր Զելանդիայում
Վթարային վայրէջք Նոր Զելանդիայում...
Գորիսում 24-ամյա երիտասարդը վեճի ժամանակ դանակահարել է իր 33-ամյա մտերմուհուն
Հունիսի 14-ին, ժամը 19.45-ին, ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ