News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

 Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժած քաղաքացիներից 6-ը դեռևս գտնվում են հիվանդանոցում. այդ թվում՝ NEWS.am-ի օպերատորը:  

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը NEWS.am-ին հայտնեց, որ բուժառուներից չորսի առողջական վիճակը գնահատվում է բավարար, երկուսինը՝ միջին ծանրության:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ  Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ. Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք: Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնկարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
ՀՈԱԿ-ի մոտ 2.5 հա տարածքում այրվել են կուտակած ճյուղեր…
Կոտայքի մարզում «ԱՆ-2» ինքնաթիռը վթարի է ենթարկվել․ կա 2 զոհ (ֆոտո)
Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. ժամը…
Նորատուսցի Արայի որդու մասնակցությամբ միջադեպից նոր հանգամանքներ են պարզվել
Քննիչի որոշմամբ նշանակվել դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ...
Գիշերը «Օպելը» դուրս է եկել ճանապարհից ու ընկել Հրազդան գետը. Փրկարարները դուրս են բերել վարորդին և 2 ուղեւորներին
Հուլիսի 19-ին, ժամը 01:31-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Երեւանում այրվել է կայանված «Mercedes-Benz»-ը. կան տուժածներ, որոնց վիճակը կայուն ծանր է
Հուլիսի 18-ին, ժամը 21:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան...
Երևանում քամուց ծառը կոտրվել և ընկել է 77-ամյա քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ ծառն ընկել է քաղաքացի Ա․ Ա․-ի (ծնված 1947 թ․) վրա, ում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ