News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Կան մարդիկ, որոնք փորձում են ինքնահաստատվել եւ ինքնադրսեւորվել, դրանով ցույց տալ, որ իրենք կարող են ամեն ինչ իրենց թույլ տալ Հայաստանի Հանրապետությունում, բայց վստահեցնում եմ ձեզ դա ընդամենը իրենց կարծիքն է։ Այս մասին այսօր՝  հունիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես թե դժգոհ է ոստիկանների գործողություններից ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին ՀՅԴ–ականների կողմից ծեծի ենթարկելու առնչությամբ։

«ՀՀ–ում անթույլատրելի եմ համարում բռնության կոչը, իսկ բռնության կոչեր անողները կարժանան օրենքի սահմաններում իրավապահ մարմինների կոշտ արձագանքին»,–նշեց նա։

Մեկ այլ հարցին, թե կառավարության նիստում ինչ օպերատիվ տվյալներ նկատի ուներ վարչապետը, երբ խոսում էր սեւազգեստ խմբերի մասին, այդ խմբերը վախի մթնոլորտ են ցանկանում արդյոք ստեղծել, Օսիպյանն ասաց. «Որեւէ վախի մթնոլորտ չկա, որեւէ վախենալու պատճառ չկա, մեր քաղաքացիներն ապահովված են, ՀՀ–ն ապահով երկրներից մեկն է, օպերատիվ տղեկությունները հրապարակման ենթակա չեն»։

Հարցին, որ քաղաքական ուժին նկատի ուներ վարչապետը, ոստիկանապետը պարզաբանեց. «Մեզ համար կապ չունի, որ քաղաքական ուժը ուզում է լինի»։

Դիտարկմանը, թե ոստիկանության գործողությունները թավշյա են, հենց վարչապետն էլ է դժգոհություն հայտնում, Օսիպյանը ի պատասխան հարցրեց.

«Ի՞նչ չի արել ոստիկանությունը, որ դուք կուզենայիք տեսնել։ Ես վարչապետի հետ առանձնազրույց եմ ունեցել, որի մասին տեղեկություն չեմ հայտնի»։

Հարցին՝ առանձնազրույցի ժամանակ վարչապետը չդժգոհե՞ց ոստիկանության գործողություններից, ոստիկանապետը խորհուրդ տվեց այդ հարցով դիմել վարչապետին։

«Ոստիկանությունը արել է ամեն ինչ օրենքի սահմաններում, ես չեմ բացառում, որ մեր գործողությունների մեջ լինեն բացթողումներ, բայց, ընդհանուր առմամբ ,ոստիակնությունն իր առաջ դրված պարտականությունները կատարել է»,–նշեց ոստիկանապետը։

Լրագրողները հետաքրքրվեցին մեքենայի դրիֆթներն ու «ճռիկները» շատացել են, որին ի պատասխան նա հավաստիացրեց, որ դրանք միշտ էլ եղել են։

Իսկ դիտարկմանը, որ նախկինում Ազատության հրապարակում չի եղել, Օսիպյանը հակադարձեց՝ եղել է. «Մի անգամ էլ 17 մեքենա եմ ուղարկել տուգանային հրապարակ, դա մի դեպք եմ ասում, բայց շատ են եղել դեպքեր։ Այսօր գիշերը եւս արձանագրություն են կազմվել»։

Ոստիկանապետը, սակայն չի կարծում, թե դրանք սաբոտաժի նպատակով են արվում. «Քաղաքացիներ են, որ մտածել են, որ կարող  են մտնել Ազատության հրապարակ, քանի որ մինչեւ 24.00–ն է հսկվում»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նշել է, որ օպերատիվ տեղեկություններ կան, որ որոշ շրջանակներ որոշել են սեւազգեստ մարդկանց խմբեր ձեւավորել, որոնք քաղաքում կշրջեն ու որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել՝ լկտի պահվածքով աչքի ընկնել եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ