News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնում չի առաջադրի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի թեկնածությունը: Նա հայտնել է, որ պաշտպանության նախարարի նոր պաշտոնակատար կդառնա բանակի նախարար Մարկ Էսպերը:

«Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հիանալի աշխատանք է կատարել, նա որոշել է չշարունակել պաշտոնավարումը, որպեսզի շատ ժամանակ տրամադրի իր ընտանիքին: Շնորհակալ եմ Պատին իր աշխատանքի համար, եւ Մարկ Էսպերին նշանակում եմ պաշտպանության նախարարի նոր պաշտոնակատար: Մարկին ճանաչում եմ եւ չեմ կասկածում, որ նա ֆանտաստիկ աշխատանք կկատարի»,- Twitter-ում գրել է Թրամփը:

Թրամփն այդ մասին հայտարարել է այն հաղորդագրությունների ֆոնին, որոնց համաձայն՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալների ստուգումը ձգձգում է թեկնածուների առաջադրման գործընթացը:

Ավելի վաղ Շանահանը հայտարարություն էր հրապարակել՝ կապված 2010 թվականին կենցաղայի բռնության միջադեպի հետ, որում ինքն ու իր նախկին կինը գտնվում էին ՀԴԲ վերահսկողության տակ:

Ե՛վ Շանահանը, եւ՛ նրա կինը պնդում են, որ իրենք այլ բանից են տուժել: Շանահանը հերքել է, որ որեւէ հանցանք է կատարել կամ ծեծել է նախկին կնոջը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ