News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նավթի գները մեկ բարելի համար բարձրացել են մինչեւ 65 դոլար Իրանի վրա ԱՄՆ-ի ռազմական հարձակման մտավախությունների պատճառով, ինչը կարող է խոչընդոտել Մերձավոր Արեւելքից նավթի մատակարարումներին, որն ապահովում է նավթի համաշխարհային արդյունահանման ավելի քան 20 տոկոսը, գրում է Reuters-ը:

Brent նավթի գինը Գրինվիչի ժամանակով 8:50-ի դրությամբ թանկացել է 42 ցենտով կամ 0.66 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 64.87 դոլար:

West West Intermediate (WTI)  նավթը  թանկացել է 21 ցենտով կամ 0.38 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց  մինչեւ 57.28 դոլար:

Ամերիկյան ինդեքսներն հինգշաբթի աճել են 5.4 տոկոսով եւ 9 տոկոս այս շաբաթ:

«Հում նավթի գները կտրուկ աճում են Մերձավոր Արեւելքում լարվածության ուժեղացումից հետո այս անգամ, երբ Իրանը խոցել էր ամերիկյան անօդաչուն», - ասել է վերլուծաբան Ջեյսոն Գամելը:

Ուրբաթ Իրանի պաշտոնատար անձինք  Reuters-ին հայտնել էին, որ Թեհրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից հաղորդագրություն է ստացել  Օմանեի միջոցով, որը զգուշացնում է Իրանի վրա ԱՄՆ-ի անխուսափելի հարձակման մասին:

New York Times-ը, աղբյուրներին վկայակոչելով հաղորդել էր, որ Թրամփը հաստատել էր Իրանի վրա ռազմական հարվածները, սակայն հետո հրաժարվել էր այդ գաղափարից:

«Կասկած չկա, որ այս խոցելի ճանապարհով նավթի տարանցման խափանումը չափազանց լուրջ կլինի», - նշում է FGE Energy- ը:

Պահանջարկի վերաբերյալ հեռանկարները նույնպես բարելավվել են՝ ռիսկային  ակտիվների նկատմամբ ախորժակի աճի շնորհիվ այն բանից հետո, երբ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի ԿԲ-ները հայտարարել էին այս շաբաթ տոկոսադրույքների հնարավոր իջեցման մասին:

Թուլացած դոլարը միտում ունի պահպանել նավթի գները, քանի որ նավթը հիմնականում դոլարով է գնահատվում:

«Առեւտրային մտահոգությունը նվազել է՝ էներգակիրների գների աճին դրդելով, քանի որ համաշխարհային աճը կախված չի լինի ձգձգվող սակագնային պատերազմից», - ասել է Oanda շուկայի ավագա վերլուծաբան Ալֆոնսո Էսպարզան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ