News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրությունը թերագնահատում է տարածաշրջանում լարվածության հնարավոր հետեւանքները։ Այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Աղասի Ենոքյանը հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ մինչ Հայաստանում զբաղված են խորհրդարանական շոուներին հետեւելով, տարածաշրջանում լարվածությունը խորանում է։ «ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունների առումով իրավիճակը խիստ լարված է, Թրամփը նոր պատժամիջոցներ է մտցրել։ Լարվածություն կա նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ղարաբաղի հարցով շատ լուրջ հայտարարություն է հնչել խաղաղարարներ մտցնելու վերաբերյալ։ Թեեւ մերոնք մերժել են, բայց ես այս դեպքում հակված եմ հավատալու Մամեդյարովին։ Դա այն է, ինչի մասին արդեն ասվել է՝ Լավրովի պլանը»,- նշել է քաղաքագետը։

Իրավիճակը Վրաստանում նա համեմատել է Հայաստանում մեկ տարի առաջվա իրադարձությունների հետ։ Ընդ որում՝ վրացական իրադարձությունների պատճառը ամենաանհեթեթն էր, եւ Աղասի Ենոքյանը չի բացառել, որ դա սադրանք էր։ Բայց իրադարձությունները ցույց են տվել, որ ժողովուրդը դժգոհ է կյանքից, դժգոհ է Ռուսաստանի հետ հարաբերություններից, ընդգծել է քաղաքագետը։

Ի պատասխան, շարունակել է քաղաքագետը, Ռուսաստանը կօգտագործի հնարավորությունը Վրաստանի հանդեպ պատժամիջոցներ մտցնելու համար։ «Վերջերս Վրաստանում էի, եւ կարող եմ վկայել, որ ՌԴ-ից հսկայական քանակությամբ զբոսաշրջիկներ կային»,- նշել է Ենոքյանը՝ ասելով, որ առաջին անգամ Լարսը փակվում է Վրաստանի կողմից, եւ արդեն կա նախադեպը չունեցող դեպք, երբ չեն թողել Հայաստանի ավտոբուսն անհայտ պատճառով։ Աղասի Ենոքյանի գնահատմամբ՝ հետեւանքները կարող են լինել շատ լուրջ Հայաստանի համար։ «Հայաստանը պետք է ունենա դիրքորոշում կատարվողի հանդեպ, եւ լավ կլիներ արագ արտահայտել այն»,- նշել է Ենոքյանը։ Նրա կարծիքով՝ ընդհանուր լարվածությունը տարածաշրջանում կարող է գայթակղություն դառնալ Ադրբեջանի համար, որպեսզի ռազմական գործողությունները դառնան թույլատրելի եւ անգամ անհրաժեշտ։ Եթե լուծի մնացած խնդիրները, ամփոփել է քաղաքագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքուն ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում է Հայաստանում գտնել երբեւէ գոյության չունեցած «ադրբեջանական մշակույթի» հետքերը
Դիմումի հեղինակներն անամոթաբար պնդում են, որ «ադրբեջանցիները ամբողջությամբ վտարվել են Հայաստանից․․․
Ադրբեջանը մերժել է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ռուսական տարբերակը․ ՀՀ ԱԳ նախարար
Այժմ կողմերը բանակցում են մի տարբերակի շուրջ, որը ենթադրում է միջազգային մեխանիզմների ստեղծում․․․
Լեռնային Ղարաբաղն անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի հետ. Մարուքյան
Ավելին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր պատմությամբ ավելի հին է, քանի ԽՍՀՄ փլուզումը, մինչդեռ թվարկված միավորների հակամարտությունները ծագել են ԽՍՀՄ փլուզումից հետո...
Հայաստանում իշխանափոխությունը թույլ կտա վերադառնալ ինքնորոշման իրավունքի սկզբունքի քննարկմանը. Աբրահամյան
Բացի այդ, ըստ նրա, միջազգային դերակատարները քաջ գիտակցում են, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը...
Արցախի արտգործնախարարը կողմ է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսմանը
Պատասխանելով Ֆրանսիայի դերի մասին հարցին՝ նախարարը նշել է Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը հասնելու․․․
Ադրբեջանի հետ լիարժեք ձեւաչափով երկխոսություն հնարավոր է միայն միջազգային ձեւաչափով․ Արցախի արտգործնախարար
Նախարարը հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմից հետո ՌԽԿ-ի միջնորդությամբ ադրբեջանական կողմի հետ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ