News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի բնակչության միգրացիոն աճը 2019 թվականի հունվար-ապրիլին կտրուկ ավելացել է՝ գերազանցելով նախորդ տասը տարիների ցուցանիշները, տեղեկացնում է Economy Times-ը։

Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի հետազոտությունում նշվում է, որ 2019 թվականի առաջին ամիսներին (հունվար-ապրիլ) Ռուսաստանի բնակչության միգրացիոն աճը կազմել է 98 հազար մարդ։ 2018-ի նույն ժամանակաընթացքում այդ ցուցանիշը կազմում էր 57,1 հազար մարդ։

Հետազոտությունում  նշվում է նաեւ, որ 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների թիվն ավելացել է 49 հազարով։ Ռուսաստանի հիմնական միգրացիոն դոնորներն են դառնում Ղազախստանը, Ուկրաինան, Տաջիկստանը եւ Հայաստանը։ Միեւնույն ժամանակ, միգրացիոն աճը Բելառուսից եւ Մոլդովայից Ռուսաստան կտրուկ նվազել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ