News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բաքվում խեղաթյուրում են նախօրեին Ստեփանակերտում հանրահավաքին վարչապետի արած հայտարարությունը՝ ելնելով իրենց անազնիվ նպատակներից: 

Այս մասին ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը ՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Բաքվի արձագանքը:

 «Խոսելով միացում գաղափարի մասին, Հայաստանի վարչապետը ենթադրում էր ազգային իդեալներ, այն, ինչին ձգտում է ամբողջ աշխարհի հայությունը:

Սա չի ենթադրում Արցախի պետականության ապամոնտաժում: Մենք բոլորս վերամիավորում ենք ուզում եւ չենք թաքցնում դա: Սակայն հարկավոր է նաեւ հաշվի առնել գլոբալ, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական գործոնները: Դրանց տեսանկյունից՝ երկու հայկական պետությունները ոչ միայն չեն թուլացնում հայության դիրքերը, այլեւ, հակառակը, թույլ են տալիս արդյունավետ դիմակայել շատ մարտահրավերների: Ադրբեջանն էլ փորձում է հնչեցված թեզիսները հօգուտ իրեն ներկայացնել, իր անազնիվ նպատակների համար՝ անտեսելով  Փաշինյանի՝ Արցախում ժողովրդավարության հետ կապված այլ մտքերը», - ասաց Բաբայանը:

Պատասխանելով հարցին այն մասին, որ Ադրբեջանում անընդհատ պնդում են հողերի եւ քաղաքացիների վերադարձի մասին, սպառնում են Արցախի բնակիչներին, սակայն ոչ մի փորձ չեն ձեռնարկում նրանց համակրանքին արժանանալու համար, Բաբայանը նկատեց, որ դա իսկապես բավականին տարօրինակ քաղաքակնություն է:

«Կարգավորման բանալին ռեւանշը չէ, ոչ էլ Արցախի գրավումը: Դա կործանարար է առաջին հերթին հենց Ադրբեջանի համար: Նա պետք է փոխի քաղաքականությունը, շեշտը դնի հարաբերությունների նորմալացման վրա, դադարի սպառնալ ոչնչացմամբ: Սակայն կարգավորման փորձերի փոխարեն սպառնալիներ են հնչում», - արձանագրեց Բաբայանը՝ հավելելով, որ հայկական կողմի համար ամենակարեւորը միասնությունն ու հայրենասիրությունն է, ինչը ենթադրում է միմյանց լսելու եւ ուրիշի կարծիքը հարգելու կարողություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ