News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 02
USD
386.98
EUR
414.49
RUB
4.78
Տեսնել լրահոսը

Թուրքիայի միակ հայկական գյուղում՝ Վագըֆում հայերը նշել են Աստվածամոր Վերափոխման տոնը եւ Խաղողօրհնեքը։

Ինչպես տեղեկացնում է Akunq.net–ը, այս տարվա պատարագին մասնակցել են ոչ միայն հայեր, այլ նաև՝ ալևի բնակիչներ։ Ալևիները հայերին օգնել են մեծ կաթսաներում հարիսա պատրաստել, ինչպես նաև՝ հայերի հետ միասին աղոթել։

Վաքըֆլը գյուղի հայկական համայնքի ղեկավար Ջեմ Չափարի խոսքով՝ այս անգամ Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը եղող Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը համընկել է ալևիների մի տոնի հետ, որն էլ առիթ է եղել, որ միասին անեն տոնակատարությունները։

Հայ հոգևորականներից Ավետիս Թաբաշյանը հայտնել է, որ իրենց աղոթքներն ուղղված են եղել Թուրքիայում «եղբայրական սիրո» պահպանմանը։  Պատարագին մասնակցել է նաև Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ եպիսկոպոս Սահակ Մաշալյանը, ով մասնավորապես նշել է․

«Այո, մենք ցանկանում ենք պահպանել մեր ավանդույթները։ Ձգտում ենք մեր այս ամենավերջին գյուղում՝ Վաքըֆլըում, ապրեցնել Անատոլիայի հայկական մշակույթը։ Մաղթում եմ, որ այս պատարագի ընթացքում հնչած խաղաղության և սիրո մեր ուղերձները տարածվեն ամբողջ երկրում և աշխարհում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հունգարիայում գործող հայկական եկեղեցին ստացել է պետական գրանցում. Հունգարիայի փոխվարչապետը՝ Գարեգին Բ-ին
Հունիսի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց...
Կաթողիկոսը Ֆրեզնոյի համալսարանի Հայագիտության ամբիոնի ուսանողներին ծանոթացրեց ՀՀ-ում ու Արցախում ստեղծված իրավիճակը
Իր հերթին Բարլոու սարկավագը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ համալսարանի Հայագիտության ամբիոնի դասերին մասնակցում…
Մայր Աթոռում կազմակերպվել է «Աստվածաշնչի գիտելիքի վիկտորինա»  ծրագրի համաբանակային եզրափակիչ փուլը
Վիտորինան բացվեց Տերունական աղոթքով։ Այնուհետև մասնակիցներին ողջունեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն…
«Ավետյաց Երկրի տեսիլքով»․ Բագրատ Սրբազանը գիրք է հեղինակել
Գրքում ուրվագծվում են մեր իսկատիպ նկարագիրը, բացառիկ ինքնությունը…
Վերջ. այլևս հնչեցին Հայոց Եկեղեցու զորեղ զանգերը, արթնության և պատասխանատվության ղողանջները. Ասողիկ աբեղա Կարապետյան
Հայոց Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունն…
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը զորակցում է Արցախի ԱԺ հայտարարությանը
Մերժելով Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս նկատելու որեւէ մոտեցում ու ճիգ որեւէ…
Ամենաշատ