News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը ոչ վատ առեւտրային սալդո ունի Իրանի հետ։ Այն նկատելիորեն ավելի լավն է, քան մեր հարեւաններինը։ Այս մասին Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 3-ին կայացած նիստում հայտարարեց Իսլամական Պետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը։

Ընդ որում, նա նշեց, որ Իրանի հետ առեւտրային շրջանառությունը համեմատաբար բարձր չէ, սակայն ներկայիս իրավիճակում չի էլ կարող ավելին լինել։ «Իրանի ողջ տնտեսական քաղաքականությունը արտաքին աշխարհին դիմադրելու քաղաքականություն է։ Պաշտոնական մակարդակով Իրանում բացահայտ հայտարարվում է, որ իրենք պետք է որքան հնարավոր է շատ արտահանեն եւ որքան հնարավոր է քիչ գնեն, բերեն որքան հնարավոր է շատ կապիտալ եւ որքան հնարավոր է քիչ դուրս բերեն։ Նույնիսկ Մեքքա ուխտագնացության ժամանակ հավատակիցների համար նվերները խորհուրդ է տրվում գնել տանը, ոչ թե արտասահմանում»,- նկատեց դեսպանը։

Միաժամանակ, նա նշեց, որ Հայաստանին հաջողվում է Իրան բավական մեծ ծավալով ապրանք արտահանել։ «Այսպես, 2018թ․, ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների, Իրան արտահանումը կազմել է 94 մլն դոլար, ներկրումը՝ քիչ պակաս՝ 270 մլն դոլար»,- ընդգծեց Թումանյանը։ Բացի այդ, դեսպանի խոսքով, հայկական արտահանման համար նոր հեռանկարներ են հայտնվել Իրանի հետ Եվրասիական միության համաձայնագրի շնորհիվ: Դեսպանը հավելեց, որ համաձայնագիրը նախատեսում է սակագների իջեցում եւ 862 ապրանքների համար մաքսային գործընթացների թեթեւացում:

«Դրանցից 362-ն իրանական շուկայում ԵԱՏՄ ապրանքներն են եւ 500-ը՝ հակառակը: Իհարկե, Իրանն ավելի շատ առեւտրային խմբեր ունի, սակայն ԵԱՏՄ-ն եւս առավելություններ է ստացել մի շարք ապրանքների համար: Այդ 362-ի թվում կա 10-12 ապրանք, որոնք առաջարկել է ՀՀ կառավարությունը»,- նկատեց դեսպանը: Թումանյանը հայտնեց նաեւ, որ Հայաստանի համար շահավետ ապրանքներից Իրանը կնվազեցնի հանքային ջրի, լիմոնադի, շոկոլադի եւ այլ ապրանքների համար մաքսատուրքերը: Դեսպանի խոսքով՝ առավելություններ կստանա նաեւ տեքստիլ արտադրանքը:

«Ոսկերչական արտադրանքի համար Իրանը մաքսատուրքերը չի նվազեցրել, սակայն վերացրել է ոչ սակագնային սահմանափակումները: Մասնավորապես, Իրանում մաքսային ճանապարհով հնարավոր չէ ավելի քան 150 գրամ ոսկերչական արտադրանք տեղափոխել: ԵԱՏՄ երկրների համար այդ սահմանափակումը կհանվի»,- հավելեց դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Ամենաշատ