News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հերքել է Արցախի իշխանությունների հետ հակասությունների առկայության մասին լուրերը։

Սեպտեմբերի 6-ի մամուլի ասուլիսում ԱԳ նախարարը նշել է, որ տարաձայնություններ ունենալը նորմալ է։ «Դրանք բոլորն ունեն։ Եթե կան շփումներ, կարող են լինել նաեւ տարաձայնություններ։ Դրանք որպես ճգնաժամ կամ կոնֆլիկտ ներկայացնելը հարաբերություններում դրամա ստեղծելու սահմանն է։ Ես դրաման բացառում եմ»,- նշել է նախարարը։

Որպես  հաստատում նա ներկայացրել է արցախցի գործընկերների հետ բազմաթիվ հանդիպումների, Արցախի իշխանությունների հետ ակտիվ երկխոսության փաստը։ «Հանդիպում ենք, որպեսզի քննարկենք եւ խորհրդակցենք հակամարտության կարգավորման ուղու որոնման համար։ Երկխոսության եւ նպատակների համադրման համար»,- հիշեցրել է ԱԳ նախարարը՝ ընդգծելով, որ երկխոսությանը մասնակցում են ինչպես առաջին դեմքերը, այնպես էլ բոլոր մակարդակներն ու ոլորտները։ «Հասկանում եմ, որ չորրորդ իշխանությանը հետաքրքիր են կոնֆլիկտներն ու տարաձայնությունները։ Բայց չեմ կարծում, թե կա ճգնաժամ կամ դրա մասին խոսելու պատրվակ»,- նշել է նախարարը։

Մեկնաբանելով Ստեփանակերտում Հայաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ «Արցախը Հայաստանն է եւ վերջ», ԱԳ նախարարը հիշեցրել է ԱԳՆ օգոստոսի 6-ի հայտարարությունը։ Նրա խոսքով՝ հայտարարությունն անհրաժեշտ է դիտարկել ասվածի եւ շեշտադրումների համատեքստում։ Վարչապետը խոսում էր հայության առաջնահերթությունների, միասնության եւ զարգացման, ընդհանուր նպատակների մասին, հիշեցրեց նախարար։ Նա միաժամանակ ընդգծել է, որ հայկական կողմի համար խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։

Խոսելով շփման գծում իրավիճակի մասին՝ նա նշել է, որ կա էական տարբերություն այժմ առկայի եւ եղածի միջեւ, եւ դա Դուշանբեի պայմանավորվածությունների հետեւանքն է։ «Անհրաժեշտ է կրճատել սրացման ռիսկերը։ Դա ոչ միակ, բայց անհրաժեշտ նպատակն է այն մթնոլորտի ստեղծման համար, որը նպաստում է խաղաղությանը»,- հիշեցրել է ԱԳ նախարարը։ Նրա խոսքով՝ ուղղակի օպերատիվ կապը, լինելով գործուն մեխանիզմ, ծառայում է այս կամ այն նպատակին։ «Դուշանբե պլյուսը ձեռք բերվածի էլ ավելի ամրապնդումն է։ Բաղկացուցիչ մասերն են՝ ինչպես ամրապնդել կապերը, բարելավել մոնիթորինգների որակը, ներդնել էլ ավելի արդյունավետ գործիքանի»,- կարծում է ԱԳ նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ