News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Առավոտյան եղա կառավարությունում եւ հատուկ գաղտնի առաջին մասում ամբողջությամբ ծանոթացա վարչապետի կողմից մատնանշված գաղտնի զեկույցին: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով պնդումներին, թե այդպիսի գաղտնի զեկույց գոյություն չունի, Մարուքյանն ասաց. «Նախկին թալանչի մանկապարտեզներ սեփականաշնորհող իշխանությունների տարբեր տրամաչափի գործիչներ նշում էին, որ վարչապետի նշած գաղտնի զեկույցը գոյություն չունի: Զեկույցին, որ հույժ գաղտնի է, ես ծանոթացել եմ եւ պնդում եմ, որ այդ զեկույցը գոյություն ունի:

Իսկ թե ինչի՞ մասին է, ի՞նչ պետք է արվի, ըստ էության, մեր վիճակի մասին է՝ գրված դեռ 2014 թվականին, թե ինչ վիճակում է գտնվում Հայաստանը եւ ինչ անելիքներ կան: Մենք այդ անելիքներն անելու ենք եւ Հայաստանը տանելու ենք առաջ, որեւէ բան մեզ ուղղակի չի կասեցնելու, մեր առաջընթացը չի կասեցնելու»:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 5-ին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում Նիկոլ Փաինյանը հայտարարել էր, որ ուսումնասիրել է դեռ Սերժ Սարգսյանի օրոք կազմված գաղտնի զեկույցը. «Ըստ էության, հեղափոխության ժամանակաշրջանում, դրանից առաջ և ինչ-որ առումով դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում»,-նշել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ