News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 17
USD
479.05
EUR
519.43
RUB
7.57
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Երկրաշարժի հետցնցումների քանակը զգալի նվազել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

«Գիշերվա ընթացքում երկու թույլ ցնցումներ ենք ունեցել նույն օջախում, իսկ հետցնցումների քանակը զգալի նվազել է, ինչը մասնագետների գնահատմամբ կայուն վիճակ է եւ ցույց է տալիս որ օջախի էներգիան նման կերպ պարպվում է»,-նշել է նա:

Ավելի վաղ մարզպետը տեղեկացրել էր, որ առաջին ցնցումից մինչեւ 21։30 եղել են մոտ 30 հետցնցումներ, որոնց դինամիկան եւ այլ տեսակի սեյսմիկ չափումները հուշում են, որ գործընթացը գնում է մարման։

«Ըստ մարզպետարանում ունեցած մեր խորհրդակցության արդյունքների Շիրակի մարզում երկրաշարժի արդյունքում վնասներ չունենք։ Սա բոլորիս համար զգոնության եւ նախապատրաստված լինելու եւս մեկ լուրջ ազդակ էր», գրել էր նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 եւ արեւելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արեւելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում եւ Երեւան քաղաքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայում եւ Հարավային Կուրիլներում 7,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ցնցումներ են զգացվել նաեւ Տոկիոյում...
Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ տեղի է ունեցել 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 26 հազար բնակչությամբ Կոկոպո քաղաքից 122 կմ հարավում…
Տոկիոյում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստորգետնյա ցնցումներից տներում ճոճվել է կահույքը...
Նախորդ շաբաթ Հայաստանի եւ Արցախի տարածքներում գրանցել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ
Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ…
Ալբանիայում տեղի ունեցած երկրաշարժը երկրին 1.1 միլիարդ դոլարի վնաս է հասցրել
Տուժել է երկրի մայրաքաղաքի`Տիրանայի, մի շարք արևմտյան շրջանների մոտ 200 000 բնակիչ...
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Տավուշի Բերդ քաղաքում եւ Պառավաքար գյուղում
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ…