News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն ֆեյսբուքյան էջում անդրադարձել է տեղական ինքնակառավարման մարմիններին:

նա, մասնավորապես, գրել է.

«Տեղական Ինքնաոչնչացման Մարմինների մասին։

Սրանք Հայաստանում հաճախակի հանդիպող տեղական իշխանիկներն են, որոնք սովորաբար գտնվում են առավել հեռու բնակավայրերում (աչքից հեռու) եւ իրենք են «նշանակում» ավագանու անդամներին։ Համայնքը միշտ համարել են իրենց սեփականությունը եւ արել են այն, ինչ ցանկացել են։

Բնակիչների համար համայնքի սեփականությունը միշտ եղել է պետական, իսկ իշխանիկների համար անձնական սեփականություն։

Սրանք միշտ պահպանել են իրենց կիսանկախ կարգավիճակը, վերեւներին դիմավորել են իրենց տարածքներից հեռու եւ վճարել կարգավիճակի պահպանման դիմաց տարբեր ծառայություններ կամ ապրանքներ մատակարարելով (ընտրություններ, հողեր, հացի սեղան, նոր տարվա գառ, սագ եւ այլն)։ Գրեթե միշտ միավորվել են հարեւան իշխանիկների հետ ու այսպիսով ստեղծել են առավել ներկայանալի դաշինքներ։ Այս դաշինքները սովորաբար ներկայացնում են նրանցից ամենաուժեղները ( սովորաբար ամենաշատ ձայներ ապահովող, մեծ կալվածքներ եւ կապիտալ ունեցող անձինք)։ Դաշինքներ ներկայացնող անձինք միշտ ունենում են բոլոր հնարավոր կապերը վերեւների հետ ու իրենց հատուկ քծնելու պրոֆեսիոնալիզմով կարողանում են բանակցել գրեթե բոլոր օղակների հետ։

Արտաքին բոլոր ռիսկերն ու վտանգները կառավարելով հանգիստ իշխում են իրենց տարածքներում։ Երբեք չեն հանդուրժում որեւէ ներքին ընդվզում եւ միավորվելով լիկվիդացնում են բոլոր վտանգները։ Ստեղծում են փակ շղթա ու արնաքամ են անում սեփական իսկ համայնքը։ Տանել չեն կարողանում նախաձեռնող, խելացի եւ ակտիվություն ցուցաբերող ցանկացած բնակչի։ Ամենաշատը վախենում են անակնկալներ մատուցող, անկանխատեսելի եւ խելացի մարդուց՝ ոհմակի պես հարձակվում են ու վերացնում վտանգը,հաճախ օգնություն խնդրելով վերեւներից։

Արտաքին զարգացումների ներթափանցումը համայնքներ(ինֆորմացիա, բջջային կապ, ինտերնետ եւ այլն) անկանխատեսելի բազմաթիվ ռիսկերի եւ վտանգների պատճառ է հանդիսանում, ինչը խուճապ է առաջացնում.......սկսվում է ամենացավալին։

Վախենալով, որ կկորցնեն իրենց իշխանությունը՝ սկսում են սեփականաշնորհել ամեն ինչ։ Ագահությամբ կուրացած չեն էլ նկատում, թե ինչպես են ոչնչացնում սեփական համայնքը։ Իրենց համար համայնքային ցանկացած բան պետական սեփականություն է դառնում։
Այն ամենը, ինչը չեն կարողանում սեփականաշնորհել՝ թողնում են անտեր ու դրանք այլեւս իրենց չեն հետաքրքրում։

Երբ ամեն ինչ վերջանում է՝ ունենում ենք այն, ինչ ունենք այսօր....դատարկված տներ, կոտրված սրտեր ու չիրականացված երազանքներ։

ԵՐԱԶԱՆՔ-ը երբեք չի մարում ու միշտ կարող է ոտքի կանգնեցնել մարդուն։ Սա այն լուսավոր կետն է, որն ի զորու է շատ արագ իրականություն դառնալ....ու կդառնա, բայց նախ եւ առաջ պետք է ոտքի կանգնել՝ տան տիրոջ իրավունքով նայել իշխանիկների աչքերի մեջ, լայն ժպտալ ու արարել։

Սա է բարության ուժը, որից սարսափում է ցանկացած չար ուժ։

Սա է ժողովրդի իշխանությունը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ