News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

«Փոխարժեքի փոփոխություններին պետք է մոտենալ փիլիսոփայորեն»,- այսօր նման տարօրինակ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, հայտարարելով, որ մի բան հաստատ կարող է ասել, որ «այն տատանվելու է»:

NEWS.am-ի թղթակից հարցին, թե որքա՞ն է նախատեսված դոլարի փոխարժեքը բյուջեի նախագծով, նա պատասխանեց, որ կառավարությունը հրաժարվել է փոխարժեքը բյուջեի նախագծում ամրագրելու մոտեցումից: Դիտարկմանը, թե դրանով, ըստ էության, հասարակությունից թաքցվում է կառավարության կանխատեսումը, քանի որ միեւնույն է կառավարությունը պետք է գոնե իր մտքում ունենա փոխարժեքի իր կանխատեսումը, որով պետք է բյուջետային ծախսերի արտարժութային գործարքներն իրականացնի, Տ. Դավթյանն արձագանքեց. «Մենք իհարկե դա ունենք, որը կախված է վալյուտային ռիսկերի հետ, բայց այդ վալյուտային գործարքները շատ փոքր տոկոս են կազմում»:

Նրա խոսքով, ամենից կարեւորն այն է, որ փոխարժեքի փոփոխությունները լինեն սահուն: Իսկ վերջին շաբաթներին փոխարժեքը սահո՞ւն է տատանվել,հարցին ֆինանսների նախարարը պատասխանեց. «Այդքան բծախնդրորեն չեմ հետեւել փոխարժեքի փոփոխություններին, քանի որ ֆինանսների նախարարի գործառույթների մեջ չի մտնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրիտանացի գրող Սալման Ռուշդիի վրա հարձակված անձն ավելի քան 10 հարված է հասցրել նրան
«Associated Press-ի լրագրողը տեսել է, թե ինչպես է տղամարդը կանգնում Ռուշդիի առջեւ բեմի վրա... եւ խփում կամ դանակով 10-15 հարված հասցնում նրան, երբ գրողին ներկայացնում էին...
5 միջազգային կազմակերպություններ կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել պարենային անվտանգության ճգնաժամի հարցը լուծելու համար
Մինչեւ 2022 թվականի հունիսը պարենային խիստ անբավարարություն ունեցող մարդկանց թիվը, որոնց հասանելիությունը սննդին․․․
2023-ը կարող է ավելի ծանր տարի լինել․ ԱՄՀ ղեկավար
ԱՄՀ ղեկավարը կոչ է արել G20-ի առաջնորդներին մտածել այն մասին, թե ինչպես․․․
ԱՄՀ-ի ղեկավարը հնարավոր է համարել համաշխարհային ռեցեսիան 2023թ.
Կրիստալինա Գեորգիեւան չի բացառել համաշխարհային ռեցեսիայի հնարավորությունը...
ՀԲ գլխավոր տնտեսագետը չի համարում, որ համաշխարհային տնտեսությունը կարող է խուսափել ռեցեսիայից
Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ում կամ ամբողջ աշխարհում կարելի է խուսափել ռեցեսիայից, Ռեյնհարթը պատասխանել է. «Ես բավականին թերահավատորեն եմ տրամադրված»...
Աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ է կանխատեսվում
Ամերիկացի վերլուծաբաններն աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ են կանխատեսել...
Ամենաշատ