News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ծանր վնասվածքներ ստացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ անփոփոխ, նրան արհեստական  շնչառության ապարատ է միացված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փոխգնդապետի եղբայրը` Կարեն Մխիթարյանը:

Նա նշեց, որ բժիշկներն էլ դեռ չգիտեն, երբ դրական փոփոխություն կլինի, իրենք էլ ամեն օր Գյումրիից գալիս են եղբորը տեսակցության եւ հետ են վերադառնում:

Նշենք, որ 10 օր առաջ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը լրագրողներին հայտնել էր. «Նա դեռեւս միացված է արհեստական շնչառական սարքին, բայց սարքը չի թելադրում, այլ ինքն է թելադրում սարքին իր շնչելու հնարավորությունները, սարքն ուղղակի օգնում է: Ցավային ռեֆլեքսները որոշակիորեն վերականգնվել են: Այսօր աչքերը բացել է: Շատ խորը տրավմայի է ենթարկվել գլխուղեղը, մի կիսագունդը բավական դրական դինամիկա ունի, վերականգնվում է: Մյուս կիսագնդում ունենք մի քիչ խնդիրներ։ Այսօր մեր բժիշկների պնդմամբ, հնարավոր է, որ վերականգնելու պարագայում ձախ կողմը չվերականգնվի։ Հույս ունենք, որ մարմնի աջ մասը կվերականգնվի»:

Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում: Այս գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: Քննչական կոմիտեն առգրավվել է նաեւ դեպքի վայրի տեսախցիկները՝ մարզպետի մասնակցությունը ստուգելու համար:

Նշենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ