News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են Երեւան քաղաքի Նոր Խարբերդի բնակչի՝ վնասվածքներ ստանալու իրական հանգամանքները. բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ երիտասարդը վնասվածքներն ստացել է սպանության փորձ կատարելու արդյունքում։ 

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2019 թվականի հոկտեմբերի 04-ին՝ ժամը 05:50-ին, «Արմենիա» ԲԿ-ից ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ գլխի քերծվածքներով բուժօգնության է տեղափոխվել Երեւան քաղաքի Նոր Խարբերդի՝ 1989թ. ծնված բնակիչ:  Նույն օրը բժշկական կենտրոն է տեղափոխվել նաեւ նույն թաղմասի 20-ամյա մի բնակիչ՝ 6, 7, 8 եւ 12-րդ կողերի կոտրվածքների, պնեւմոթորաքսի, կրծքային 9 եւ 10-րդ ողերի բազմաբեկորային կոտրվածքների, ձեռքերի, ոտքերի, դեմքի շրջանների սալջարդերի եւ քերծվածքների ձեւերով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներով. վերջինիս կյանքը հնարավոր է եղել փրկել՝ բժշկական միջամտության արդյունքում:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 30 ամյա տղամարդը մարմնական վնասվածքներն ստացել է վիճաբանության ժամանակ: Բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը, սակայն, իրավապահներին տված բացատրություններում նշել է, որ չի ճանաչում իրեն ծեծի ենթարկած անձանց՝ հրաժարվելով նաեւ հանցագործության մասին հաղորդում տալ:

Սակայն իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են՝ 30-ամյա տղամարդու վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, դեպքի վայրը, վիճաբանության  մասնակիցների ինքնությունը, որոնք բոլորն էլ նույն թաղամասի  բնակիչներ են: Պարզվել է, որ նրանցից 20-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներն ստացել է վրաերթի ենթարկվելու արդյունքում, ինչի վերաբերյալ ոստիկանությունում նյութերի նախապատրաստման ընթացքում երիտասարդներին վրաերթի ենթարկած անձինք հայտնել են, թե, իբր, տեղի ունեցածը սոսկ վրաերթ է:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ստացվել է դեպքի վայրում առկա նկարահանող տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:

Փաստի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է  Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին եւ ընդունվել  վարույթ:

Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ, տուժողներին հասցված մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը եւ մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Քննության տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 3-ին՝ ժամը 23:00-ից մինչեւ 23:30-ն ընկած ժամանակահատվածում, Երեւան քաղաքի Նոր Խարբերդ թաղամասում գործող խանութ-սրահի դիմաց  հայհոյանք հնչեցնելու շուրջ վիճաբանություն եւ ծեծկռտուք է ծագել նույն թաղամասի բնակիչների՝ 30-ամյա տղամարդու եւ 20-ամյա երիտասարդի ու վերջինիս ընկերների միջեւ, որի ընթացքում իր մոտ գտնվող որպես զենք օգտագործվող դանակը գործադրելու սպառնալիքով, իր երեք ընկերների հետ միասին տեւական ժամանակ հայհոյանքներ հնչեցնելով՝ 30-ամյա տղամարդը դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է շրջակա տների բնակիչների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով:

Վիճաբանության ավարտից հետո, վերջինս իր ընկերների  հետ ավտոմեքենայով հեռացել է դեպքի վայրից, սակայն ծանր տանելով տեղի ունեցածը, 20-ամյա երիտասարդին եւ վերջինիս ընկերներին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ իր կողմից վարվող ավտոմեքենայով, ընկերների հետ վերադարձել է դեպքի վայր, որտեղ ավտոմեքենան վարել է ճանապարհի բանուկ հատվածում կանգնած 20-ամյա երիտասարդի, վերջինիս ընկերների եւ վիճաբանությունից հետո դեպքի վայր եկած եւս երկու պատահական մարդու ուղղությամբ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 30-ամյա տղամարդը, ունենալով ավտոմեքենան արգելակելու հնարավորություն՝ այն չի արգելակել, եւ վրաերթի արդյունքում մեքենայի ծածկոցի վրա հայտնված 20-ամյա երիտասարդն ընկել է ավտոմեքենայի անիվի տակ՝ ստանալով կյանքին վտանգ սպառնացող  մարմնական ծանր վնասվածքներ, իսկ ինքը փորձել է հեռանալ դեպքի վայրից, սակայն ավտոմեքենան հարվածել է էլեկտրասյանը  ու կանգ առել, որից հետո ընկերների հետ իջնելով ավտոմեքենայից՝ դիմել է փախուստի:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած 30-ամյա տղամարդը հայտնաբերվել է եւ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, միջադեպին մասնակից  անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու եւ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, վնասել մեքենան. Նրանցից մեկը դանակահարել է տաքսու կին ուղեւորին
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ...
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
Բերման ենթարկված հետախուզվողի մոտ ծալովի դանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողները...
Աբովյանում երկու կողմից փակել են մեքենայի ճանապարհը, խմբով հարձակվել ու ծեծել վարորդին, կրակել նրա ուղղությամբ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում...
Քանաքեռավանի գազալցակայանում պայթյունի հանգամանքները պարզվում են քրվարույթի շրջանակում. ՔԿ-ն մանրամասնում է
2024 թվականի մարտի 16-ին՝ ժամը 19․10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր...
Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող Արտուշը հայտնաբերվել է «Զվարթնոց»-ում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Ամենաշատ