News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սիրիայում ամերիկյան զորքերի սահմանափակ զորակազմի թվաքանակը կհասնի 900 մարդու եւ կկրճատվի ընդամենը 100 մարդով։ Այս մասին տեղեկացրել է The New York Times թերթը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրանց տվյալներով՝ ներկա պահին ամերիկյան զորակազմի առնվազն կեսը՝ հազար մարդ ընդհանուր թվաքանակով, լքել է Սիրիայի տարածքը։ Մնացած մասը կկրճատվի 250 հոգով, որոնք դիրքեր էին զբաղեցնում Դեյր էզ Զոր շրջանում։ Ընդ որում՝ ԱՄՆ ԶՈւ-ն Իրաքից Սիրիա կուղարկի մի քանի հարուր զինծառայող՝ զրահամեքենաների եւ մի քանի տանկերի ուղեկցությամբ։ Նավթահանքերի պահպանության համար սիրիական Դեյր էզ Զորում որոշվել է մոբիլիզացնել 500 ամերիկացի զինծառայող։

Ըստ թերթի՝ վերախմբավորումից հետո ամերիկյան զորքերի ընդհանուր թիվը կմոտենա 900-ի։ Դա ընդամենը 100 մարդով է քիչ նախկին զորակազմից։

Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ը եւ Թուրքիան Անկարայում բանակցությունների արդյունքներով ձեռք բերեցին համաձայնագիր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» թուրքական գործողությունը դադարեցնելու մասին։ Թուրքական կողմը համաձայնել է դադարեցնել ռազմական գործողությունները 120 ժամով, որպեսզի հնարավորություն տա Սիրիական դեմոկրատական ուժերի ջոկատներին դուրս գալ Անկարայի ստեղծելիք 30 կիլոմետրանոց սահմանամերձ անվտանգային գոտուց։

Հոկտեմբերի 13-ին Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հայտարարեց, որ ԱՄՆ-ը սկսում է դուրս բերել մոտ հազար ամերիկյան զինծառայողների Սիրիայի հյուսիսից՝ Թուրքիայի հարձակման պատճառով։ Հոկտեմբերի 16-ին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը լիովին կազմալուծեցին իրենց ռազմակայանը, որը գտնվում էր Քոբանի քաղաքի մոտ (Այն էլ Արաբ)՝ Հալեպից 150 կմ հեռու, ինչպես նաեւ թողեցին Ռաքքու եւ  Թաբկու քաղաքները արաբական հանրապետության հյուսիս-արեւելքում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ