News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է ՀՀ մի խումբ քաղաքացիների՝ Ղրիմի տարածք այցին:

Դեսպանատան մեկնաբանության մեջ նշվում է.

«ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունն ուշադրություն դարձրեց որոշ ԶԼՄ-ների կողմից տարածված տեղեկատվությանը, թե Ռուսաստանի կողմից ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք հերթական անգամ ապօրինի այց են կատարել մի խումբ ՀՀ քաղաքացիներ:

Այս խմբի անդամների մեծ մասն առաջին անգամ չէ, որ խախտում են ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելությունների վերաբերյալ ուկրաինական օրենսդրությունը: Այս կապակցությամբ կցանկանայինք հիշեցնել, որ օկուպացված  տարածքներ մուտք գործելու կարգը խախտելու համար նախատեսված է ոչ միայն վարչական, այլեւ քրեական պատասխանատվություն՝ համապատասխան Ուկրաինայի օրենսդրությանը:

Հատկապես մտահոգիչ են զեկույցները, որ նշված խմբի անդամները, իբր, Ռուսաստանի օկուպացիոն իշխանությունների ներկայացուցիչների հետ քննարկել են «Հայաստանի եւ Ղրիմի միջեւ հումանիտար, տնտեսական, առեւտրային եւ զբոսաշրջային հարաբերությունների հաստատման» հարցը, ինչն ուղղակիորեն կլիներ 1996 թվականի մայիսի 14-ի Ուկրաինայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագրի 1-ին հոդվածի խախտում:

Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությանն ազդեցության տակ գտնվող որոշ հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ այդ անձինք իրենց անվանում են «Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ», ինչը մտահոգիչ է:

Այս կապակցությամբ դիմում ենք Հայաստանի քաղաքացիներին` պահպանել ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելելու կարգը, ինչպես հաստատվել է «Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածք՝ անձանց մուտքի եւ ելքի կարգը հաստատելու մասին» Ուկրաինայի Նախարարների Կաբինետի որոշմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ