News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի նոյեմբերի 13-ի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ պատգամավորներն ընդունել են գործող օրենքների մի շարք լրացումներ, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

Խորհրդարանականներն ընդունել են.

«Ընդերքի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 92, միաձայն);

Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 96, միաձայն);

Ջրային օրենսգրքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 99, միաձայն);

Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 98, միաձայն);

«Ջրօգտագործող ընկերությունների եւ ջրօգտագործողնեի ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 81, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 17)։

Պատգամավորները նաեւ առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին օրենսդրական մեկ նախաձեռնության.

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծին (կողմ՝ 95, միաձայն)։

Միեւնույն ժամանակ, «Իմ քայլը» կառավարող դաշինքին չհաջողվեց առաջ տանել «Ազգային ժողովի Կանոնակարգ» սահմանադրական օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, որը նախատեսում էր խորհրդարանի ղեկավարին համապատասխան լիազորություններով օժտել հանրապետության Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու համար։ Օրենսդրական փաթեթին դեմ էին «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորները, իսկ նրանց գործընկերները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ձեռնպահ մնացին։ Ձայները բաշխվեցին հետեւյալ կերպ. կողմ՝ 66, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 20։ Նման քվեարկությունը չգոհացրեց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներին, որոնք հանձին Վլադիմիր Վարդանյանի քննադատության ենթարկեցին այս մոտեցումը։ Իրենց հերթին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեցին, որ դա յուրաքանչյուր խմբակցության անձնական գործն է, եւ որ կառավարող դաշինքը ոչ մի իրավունք չունի մատնանշել իրենց, թե ինչպես պետք է քվեարկել այս կամ այն օրինագծի վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ