News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում հավանություն չտվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է գրավը կիրառել միայն մեղադրյալի նկատմամբ եւ միայն դատարանի որոշմամբ:

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ՍԴ որոշման համաձայն՝ գրավը այլեւս չի համարվելու կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, այլ դիտարկվելու է որպես ինքնուրույն խափանման միջոց, եւ պայմանավորված այդ հանգամանքով, անհրաժեշտություն է առաջանում գրավի կիրառությունը տարածել նաեւ կասկածյալի նկատմամբ:

Բացի դրանից, գրավի՝ որպես ինքնուրույն խափանման միջոցի կիրառությունը բացառապես դատարանի իրավասությանը վերապահելը որեւէ կերպ հիմնավորված չէ, այն չի կապվում անձին ազատությունից զրկելու կարեւորագույն իրավունքի հետ, հետեւաբար վարույթն իրականացնող մյուս մարմիններին նման իրավունք չվերապահելը որեւէ կերպ արդարացված չէ:

ՍԴ որոշման համաձայն խափանման միջոցների աստիճանակարգությունում կալանավորումն ամենախիստն է եւ միակը, որն անձին զրկում է անձնական ազատությունից: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ կալանավորումը՝ որպես խափանման միջոցներից մեկը, անձի նկատմամբ կարող է ընտրվել միայն այն ժամանակ, երբ այլ խափանման միջոցները թույլ չեն տալիս հասնել հետապնդվող իրավաչափ նպատակներին: Ուստի կալանավորումը՝ որպես քրեադատավարական հարկադրանքի վերջին՝ բացառիկ միջոց (ultima ratio), միշտ եւ պարտադիր կերպով պետք է այլընտրանք ունենա:

Քրեադատավարական օրենքում ամրագրվելիք այդ այլընտրանքը պետք է քրեական վարույթն իրականացնող մարմնին փաստացի հնարավորություն ընձեռի եւ իրավաբանական պարտականություն դնի նրա վրա՝ ի սկզբանե ընտրություն կատարել տարբեր խափանման միջոցների միջեւ՝ իրավաչափ նպատակին հասնելու համար ընտրելով առավել պիտանի միջոցը:

Միեւնույն ժամանակ այն պետք է նաեւ պարտադիր կարգով լինի անձի հիմնական իրավունքները եւ ազատություններն առավել նվազ սահմանափակողը, այսինքն՝ անհրաժեշտ միջոցը:

Ուստի, Սահմանադրության տեսանկյունից անթույլատրելի է խափանման միջոցներից մեկի կիրառման հարցը քննարկել արդեն իսկ դրանցից մյուսին, ընդսմին՝ ամենախիստ միջոցին նախապատվություն տալուց հետո»:

Նախագծով առաջարկվող կարգավորման պարագայում փաստացի ստացվում է, որ դատարանը պետք է նախ կալանավորումը ընտրի որպես խափանման միջոց եւ նոր միայն որոշի այն այլ խափանման միջոցով փոխարինելու հնարավորության հարցը:

Բանն այն է, որ նման կարգավորում նախատեսելու պարագայում գործնականում Սահմանադրական դատարանի կողմից բարձրացված խնդիրը լուծում չի ստանում եւ այս կարգավորումը ուղղակիորեն հակասում է ՍԴ որոշմամբ ամրագրված այն կարգավորմանը, որ անթույլատրելի է խափանման միջոցներից մեկի կիրառման հարցը քննարկել արդեն իսկ դրանցից մյուսին, ընդսմին՝ ամենախիստ միջոցին նախապատվություն տալուց հետո:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որՀայաստանի Հանրապետության արդա-րադատության նախարարության կողմից եւս մշակվել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որի հիմքում նույնպես դրված է Սահմանադրական դատարանի 2019 թվականի հոկտեմբերի 15-ին կայացրած թիվ 1480 որոշումը, սակայն այն պարունակում է առավել ընդգրկուն կարգավորումներ: Առաջիկայում նշված օրենքի նախագիծը կներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

Ելնելով վերը նշվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջար-կումէներկայացված օրենքի նախագծի քննարկումը հետաձգել՝ դրանով նախատեսված դրույթներին անդրադառնալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելիք նախագծի քննարկումների շրջանակներում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ