News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում հաստատեց «Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաեւ դրանց պաշարների որոշման, ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձեւերի եւ կազմակերպման կարգը»:

Հարցը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ նշելով, որ նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Սեւանա լճի՝ռեսուրսի սահմանափակ լինելու, ազգային անվտանգության եւ ռազմավարական նշանակության, էկոլոգիական հավասարակշռության վերականգնման եւ պահպանման գերակայությունն ապահովելու սկզբունքից։ Սեւանա լճի առողջացման եւ ամբողջ էկոհամակարգի պահպանման ու բարելավման գործը կառավարվում է պետական մակարդակով։

Ներկայումս կենդանական աշխարհի օբյեկտների արդյունագործական նպատակներով օգտագործման ոլորտը կարգավորվում է «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական  եւ արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրեր կնքելու կարգը հաստատելու մասին» ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով։

Սակայն հաշվի առնելով Սեւանա լճի առանձնահատկությունները կարելի է փաստել, որ գործող իրավական ակտերը լիարժեք չեն կարգավորում Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաեւ դրանց պաշարների որոշման, ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձեւերի եւ կազմակերպման գործընթացները։

Նախագծի ընդունմամբ կապահովվի «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի գ) կետի պահանջը եւ  կկանոնակարգվի գլխավորապեսՍեւանա լճի էկոհամակարգի եւ  կենսապաշարի կայուն կառավարման՝ պահպանության, օգտագործման, վերականգնման եւ այլն գործընթացները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի. Թունյան
Սկզբունքի հարց է, բալանսավորված մոտեցում պետք է գտնել համայնքի…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հարկային փաստաթղթերի հոսքում QR կոդերի համակարգ կներդրվի
Վարչության պետի տեղակալի խոսքով՝ սա ՊԵԿ-ի հերթական նախաձեռնությունն է, որն ուղղված է փաստաթղթաշրջանառության կրճատմանը...
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
Ամենաշատ