News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքով արված հայտարարություններում փոփոխություններ չկան, բայց զարգացվում է այն ծրագիրը, որը նախկինում հայտարարվել, այն է՝ կողմերը պետք է հումանիտար ծրագրերով առաջ գնան և ստեղծեն այն բարենպաստ մթնոլորտը, որտեղ հնարավոր կլինի վերջապես անցնել հիմնական բանակցային փուլին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

«Ամենակարևոր բանը, որ նկատեցի այս հայտարարության մեջ, այն է, որ կոնֆլիկտի լուծումը բացի խաղաղ լուծման տարբերակից այլընտրանք չունի։ Ինձ թվում է, որ Ադրբեջանին հիմա այս իրավիճակում ավելի դժվար կլինի փորձեր անել հարցը լուծել ռազմական ճանապարհով։ Իհարկե, հայտարարության մեջ գոհունակությամբ նշում է, որ շփման գծում ավելի քիչ լարվածություն է, բայց դա մեզ չի բավարարում, մենք պետք է հասնենք այն մակարդակին, որ որևէ կրակոց կամ պայմանավորվածության խախտում Ադրբեջանի կողմից ունենա համապատասխան գնահատական թե Մինսկի խմբի , թե այլ կազմակերպությունների կողմից»,– ասաց նա։

Հարցին՝ ի վերջո արտգործնախարարները հանդիպո՞ւմ են, թե բանակցո՞ւմ, Իգիթյանը պատասխանեց. «Ընդամենը բառախաղ է՝ հանդիպում, թե բանակցություն։ Եթե վերցնենք զուտ ԼՂ հիմնախնդրի հետ կապված բանակցությունը, ինչի համար ստեղծվել է Մինսկի խումբը, այդպիսի բանակցություններ չկան, բայց մյուս կողմից կողմերը բանակցում են՝ ինչպես սկսել բանակցությունները։ Եվ այն սկզբունքային մոտեցումը, որ բանակցային սեղանին պետք է լինի նաև Ղարաբաղը, կարևոր է։ Լավրովն իր ելույթով անուղղակի համաձայնություն տվեց նրան, որ  ԼՂՀ–ն պետք է բանակցային փուլին մասնակցի։ Մենք փուլը կհամարենք բանակցային միայն այն ժամանակ, երբ Ղարաբաղը կլինի բանակցային սեղանի շուրջ»։

Դիտարկմանը, որ Ադրբեջանն ասում է՝ եթե ԼՂՀ–ն նստի բանակցային սեղանին, ապա նույնը պետք է անի նաև ԼՂ ադրբեջանական համայնքը, Իգիթյանը պատասխանեց. «Վարչապետ Փաշինյանը հայտարարել է՝ որևէ խնդիր չի տեսնում, որ Ալիևի հետ միասին որևէ պատվիրակության անդամ, այդ թվում՝ ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները լինեն պատվիրակության մեջ։ Կգան նրան, թե ոչ՝ կարևոր չէ։ Ալիևը ներկայացնում է այդ մարդկանց, որովհետև նրանք ընտրել են Ալիևին, որ ներկայացնի իրենց շահերը։ Մեր ժողովուրդը ընտրել է վարչապետ Փաշինյանին։ Մնաց մի զանգված՝ Արցախի Հանրապետության ժողովուրդը, և որևէ մեկը չի կարող ներկայացնել նրանց սեղանի շուրջ։ Կարևորը, որ մենք արդեն կարողացել ենք գոնե բանակցային առարկա դարձնել ԼՂՀ մասնակցությունը բանակցային փուլին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ