News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Եռամյա դադարից հետո Արեւելյան Ուկրաինայի վերաբերյալ «նորմանդական ձեւաչափը» բարձր մակարդակով նորից գործի դրվեց։ Նրա մասնակիցների համար սա գլխավոր արդյունքն է, բայց կան նաեւ կոնկրետ արդյունքներ։

Արեւելյան Ուկրաինային նվիրված գագաթաժողովի (որը տեղի ունեցավ Ֆրանսիայի մայրաքաղաքում) մասնակիցները չէին համաձայնեցրել տարիներ տեղում մնացած մինսկյան պայմանավորվածությունների նոր համաձայնագիրը, այլ պայմանավորվել էին վերակենդանացնել հինը։ Կենդանություն առավ նաեւ ինքը՝ «նորմանդական ձեւաչափը, որը վերջին անգամ հավաքվել էր Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի նախագահների եւ Գերմանիայի կանցլերի մակարդակով երեք տարի առաջ Բեռլինում։ Նրանք բոլորն էլ հանդիպման փաստն իսկ համարում են գլխավոր արդյունքներից մեկը։ «Լճացման ժամանակը հաղթահարվել է»,- ասաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Այս գագաթաժողովը քառյակի հինգերորդ հանդիպումն է 2014 թվականի հունիսից եւ շատ բանով անսովոր էր։ Տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջին անձնական ծանոթությունը։ Արտասովոր էր եւ տեւողությունը՝ Ելիսեյան պալատում առաջինը Գերմանիայի կանցլեր Մերկելի հայտնվելու պահից մինչեւ ավարտը կեսգիշերի ամփոփիչ մամուլի ասուլիսով՝ ինն ու կես ժամ։ Ընդ որում՝ ելույթ ունեցան բոլոր չորս մասնակիցները, ինչը նախկինում չէր եղել։

Գագաթաժողովն սկսվելուց առաջ  կիսամերկ կանայք փորձեցին խափանել «նորմանդական քառյակի» բանակցությունները։ Նշվում է, որ կիսահագնված աղջիկները դուրս են վազել լրագրողների ամբոխից Ելիսեյան պալատի մոտ՝ բղավելով. «Կանգնեցրե՛ք Պուտինի պատերազմը»։

Արձանագրային կոնֆուզ

Ելիսեյան պալատում նորմանդական ձեւաչափի հանդիպումը սկսվեց ոչ մեծ արձանագրային կոնֆուզից։ Երբ չորս ղեկավարները մտան Մյուրատի սրահ, որտեղ պետք է տեղի ունենային բանակցությունները, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղղվեց դեպի այն աթոռը, որը նախատեսված էր Վլադիմիր Պուտինի համար։ Մինչ Անգելա Մերկելը եւ Էմանուել Մակրոնը զբաղեցնում էին իրենց տեղերը, մոտեցավ Ռուսաստանի նախագահը, եւ Զելենսկին հասկացավ սխալը։ Գլուխը թափահարելով՝ նա շրջանցեց սեղանը եւ մոտեցավ իր աթոռին։

Արձանագրային լուսանկարն ու տեսանյութը նման գագաթաժողովներում սովորաբար արվում են առանց խոսքերի, բայց առաջին անգամ նման միջոցառման մասնակցող Զելենսկին, հավանաբար, այդ մասին չգիտեր։ Եվ փորձեց խոսակցություն սկսել լրագրողների ներկայությամբ։ Վլադիմիր Պուտինը ժեստով կանգնեցրեց նրան՝ մատներով ցույց տալով հեռացող մարդուն՝ «հիմա բոլորը դուրս կգան, եւ կխոսենք»։ Եվ միայն այն բանից հետո, երբ մամուլը դուրս եկավ սրահից, սկսվեցին բանակցությունները։

Ինչպես Մակրոնը  ուշադրության նշաններ ցուցաբերեց Պուտինին

Առանձնակի լարվածությունը կապված էր այս գագաթաժողովի հանդեպ Ուկրաինայի վերաբերմունքի հետ։ Ոմանք Դոնբասում նախագահ Զելենսկու խոստացած երկարատեւ խաղաղության հույսն ունեին, մյուսները մտահոգվում էին, որ Փարիզում կձեւակերպվի Ուկրաինայի փաստացի կապիտուլյացիան Ռուսաստանին։ Նման տրամադրությունները կապված էին գագաթաժողովի տիրոջ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ավելի վաղ հնչեցրած կոչերի հետ՝ ակտիվացնել երկխոսությունը Մոսկվայի հետ։

Մակրոնն իսկապես Պուտինին հատուկ ուշադրություն էր դարձնում՝ մոտոցիկլավարների ավելի մեծաթիվ շարասյունից մինչեւ ջերմ գրկախառնումները Ելիսեյան պալատի մոտ։ Ռուսաստանի նախագահը պատասխանում էր փոխադարձաբար եւ, ի հեճուկս ուշանալու իր սովորության, ժամանակին եկավ։ Կլոր սեղանի շուրջ «քառյակի» բանակցությունների ընթացքում Մակրոնը եւ Պուտինը դեմ-հանդիման էին նստած տեսախցիկներին, այնինչ Մերկելն ու Զելենսկին՝ կիսաշրջված։ Բայց, ըստ էության, նրանց մտահոգությունները, ովքեր Մակրոնից սպասում էին արմատական մերձություն ՌԴ նախագահի հետ, չարդարացան։

Ինչի շուրջ պայմանավորվեցին Պուտինն ու Զելենսկին, եւ ինչի շուրջ՝ ոչ

Փարիզյան գագաթաժողովի արդյունքներն ամփոփիչ հայտարարությունում բաժանված են երկու խմբի։ Առաջինը՝ «անհապաղ միջոցներ» մոտ ապագայում։ Դա գերիների փոխանակումն է «բոլորը բոլորի դիմաց» ձեւաչափով եւ լիակատար հրադադարը, ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը պետք է տեղի ունենան մինչեւ 2019 թվականի վերջ։ Զելենսկին ինքը նշեց, որ հրադադարը իր համար գլխավորն է, բայց հիշեցրեց, որ նման պայմանավորվածությունները մեկ անգամ չէ, որ խախտվել են։ Բացի այդ, կողմերը պաշտպանեցին գաղափարը՝ Եռակողմ կոնտակտային խմբի շրջանակում (Ռուսաստան, Ուկրաինա եւ ԵԱՀԿ) մինչեւ 2020 թվականի մարտը ուկրաինական բանակի եւ անջատողականների ուժերը տեղավորել եւս երեք տեղամասերում, ինչպես դա արվել էր Մոսկվայի պնդմամբ ներկա գագաթաժողովի պատրաստման շրջանակում։

Երկրորդ խումբը վերաբերում է քաղաքական միջոցներին, որոնք պետք է իրականացնի Ուկրաինան, իհարկե, բոլորը չէ, որ ժամանակային շրջանակներ ունեն։ Կիեւը պետք է առաջ տանի քաղաքական միջոցները մինսկյան համաձայնագրերից՝ երկարացնի տարեվերջին ավարտվող օրենքը եւ ընդունի նորը Դոնեցկում եւ Լուգանսկում հանրապետությունների ինքնակառավարման կարգավիճակի մասին, ինչպես նաեւ մտցնի այսպես կոչված «Շթայնմայերի բանաձեւը» ուկրաինական օրենսդրությունում։ Կոնկրետ պայմանավորվածություններից մեկը դարձավ հաջորդ գագաթաժողովը չորս ամիս հետո անցկացնելու որոշումը, այսինքն՝ 2020 թվականի մարտին։

Միեւնույն ժամանակ, կողմերը չպայմանավորվեցին երկու հարցի շուրջ, որոնք նախագահ Զելենսկին անվանեց ամենաբարդերը՝ Ուկրաինային ՌԴ-ի հետ սահմանի վերահսկումը հանձնելը եւ ԴԺՀ-ում ու ԼԺՀ-ում տեղական ընտրությունների անցկացման պայմանները։ Երկուսն էլ ընդունեցին տարաձայնությունների առկայությունը։ Տարաձայնություններ ի հայտ եկան նաեւ մամուլի ասուլիսի ժամանակ։ Եթե Մերկելն ասում էր, որ Մինսկյան համաձայնագրերը կարող են «ճկուն» լինել, ապա Պուտինը պնդում էր դրանց անշեղ կատարումը նախատեսված հետեւողականությամբ։

Ռուսաստանը եւ Ուկրաինան չհամաձայնեցրին նաեւ ռուսական գազի տարանցման շարունակումը նոր տարում, այն բանից հետո, երբ կավարտվի ներկա գործարքը։ Փարիզում Պուտինն ու Զելենսկին քննարկեցին այս հարցը երկկողմ հանդիպման ժամանակ, բայց վերջնական պայմանավորվածության չեկան։

Ինչի՞ համար նկատողություն արեցին ռուսաստանցի լրագրողին

Փարիզի գագաթաժողովն արտասովոր էր նաեւ լրագրողների համար։ Այն լուսաբանելու եկած ԶԼՄ հարյուրավոր աշխատակիցները ստիպված էին աշխատել նեղվածքի մեջ, ինչը երբեմն հանգեցնում էր կոնֆլիկտների Ելիսեյան պալատի ծառայությունների հետ։ Շինության շքեղությունը խիստ հակադրվում էր մամուլի ասուլիսի սրահում խմելու ջրի բացակայության հետ, իսկ երբ գրեթե երեքժամյա սպասումից հետո ջուրը բերեցին, դա նման էր լրահոսի սյուժեի այն մասին, թե ինչպես են մթերք բաժանում երրորդ աշխարհի երկրներին։

Անսպասելիորեն կոշտ ձեւով կազմակերպիչներն արձագանքեցին ռուսաստանյան կենտրոնական հեռուստաալիքներից մեկի հայտնի թղթակցի վարքագծին։ Ելիսեյան պալատում հյուրերի ընդունելության արարողության ժամանակ  նա միակն էր, որ մի քանի անգամ բարձր ձայն տվեց Ուկրաինայի նախագահին՝ հարց ուղղելով նրան։ Զելենսկին չարձագանքեց, իսկ մամուլի ծառայության աշխատակիցները սպառնացին հեռացնել թղթակցին։ Մամուլի ասուլիսում այդ նույն լրագրողը ձայն տվեց Զելենսկուն, որ իր գործընկերների համար դժվար է գնալ Ուկրաինա։ Վերջում կամ լրագրողը, կամ Մակրոնի մամուլի ծառայության աշխատակցուհիներից մեկը մաքուր ռուսերենով եւ բարձր տոնով բացատրեց մոսկվացի հյուրին, որ Ֆրանսիայում նման միջոցառումների ժամանակ «ընդունված չէ բղավել»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ