News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիան մտադիր է ամրապնդել Լիբիայի հետ համագործակցությունը եւ պատրաստ է Տրիպոլիի կառավարությանը ռազմական աջակցություն ցույց տալ կամ աջակցել համատեղ քայլերին Միջերկրական ծովի արեւելյան հատվածում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Reuters-ը:

«Մենք կարագացնենք Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ գործընթացը: Մենք նրանց ասել ենք, որ միշտ պատրաստ ենք օգնել, եթե դրա կարիքն ունեն: Մենք պատրաստ ենք ռազմական ոլորտում եւ անվտանգության ոլորտում համագործակցությունից մինչեւ մեր ծովային իրավունքների նկատմամբ ձեռնարկվող քայլեր»,- Ժնեւում միգրացիայի հարցով համաժողովից հետո լրագրողներին ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերին Թուրքիան եւ Լիբիայի կառավարությունը ծովային սահմանների մասին համաձայնագիր էին ստորագրել, ինչը Հունաստանին սաստիկ զայրացրել էր: Անկարան հայտարարում է, որ եթե Տրիպոլիի կառավարությունը պահանջի, կարող է զորք ուղարկել Լիբիա, որը 2014 թվականից բաժանված է մրցակցող քաղաքական խմբավորումների միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ