News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2020-2022 թվականների համար գյուղատնտեսության ոլորտի զարգացման ռազմավարությունը հիմնված է այնպիսի սկզբունքների վրա, ինչպիսիք են՝ ագրեգացիա, որակի շեշտում, երիտասարդության ներգրավում, արտահանման դիվերսիֆիկացիա եւ ռիսկերի կառավարում, հողային բարեփոխումներ, տեխնոլոգիաների արդիկանացում: Այս մասին դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման եւ կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը: Նրա խոսքով՝ ծրագրվում է բարեփոխումների արդյունքները շոշափելի դարձնել կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամեկտ հեռանկարում:

Իր հերթին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նկատեց, որ գյուղատնտեսության ոլորտում մեկնարկել է «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագիրը, որի շրջանակում 2019-ի նոյեմբերի 30-ի դրությամբ արդեն ձեռք է բերվել 304 գլուխ անասուն 391 մլն դրամի չափով:

Իսկ էկոնոմիկայի նախարարի մեկ այլ տեղակալ Արտակ Քամալյանի խոսքով՝ 2019 թվականին 11 ամիսների ընթացքում 8000 գյուղատնտեսական վարկ է տրամադրվել 32 մլրդ դրամի չափով, անցած տարվա համեմատ շահառուների թվի աճը կազմել է 73%, իսկ տրամադրված վարկերի քանակը՝ 61%-ով: Խաղողի աճեցման ինտենսիվ այգիներ հիմնելու համար 2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ տրամադրվել է 12 վարկ 347 մլն դրամի չափով, անցած տարվա համեմատ շահառուների թիվն աճել է 13 անգամ:

«2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ ոռոգման համակարգերի արդինականացման համար համաֆինանսավորման ծրագրով տրամադրվել է 16 վարկ 328 մլն դրամի չափով, անցած տարվա համեմատ շահառուների թիվն աճել է 2 անգամ, իսկ տրամադրված վարկերի քանակը՝ 11,8%-ով: 2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ հակակարկտային կայանների ներդրման սուբսիդավորման ծրագրով տրամարդրվել են վարկեր 4,6 մլն դրամի չափով: 2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ գյուղտեխնիկայի ձեռքբերման հարցով լիզինգի աջակցման ծրագրով հաստատվել է 91 հայտարարություն 2 մլրդ 372 մլն դրամի չափով, ձեռք է բերվել 328 միավոր տեխնիկա, անցած տարվա համեմատ շահառուների թիվն աճել է 15 անգամ: 16 վարկ է տրամադրվել 328 մլն դրամի չափով: 2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ վերամշակման ոլորտում սուբսիդավորման տրամադրման ծրագրով հաստատվել է 89 հայտարարություն 9,9 մլրդ դրամի չափով, ստորագրվել է 9 հազար պայմանագիր 315 մլն դրամի արտադրանքի գնման համար, անցած տարվա համեմատ շահառուների թվի աճը կազմել է 59%, իսկ տրամադրված գումարն աճել է 70 մլն դրամով»,- նշեց Քամալյանը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ