News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թեհրանը Սիրիայում եւ Իրաքում ԱՄՆ հասցրած հարվածները համարում է ահաբեկչություն եւ ԱՄՆ-ից պահանջում է հեռանալ տարածաշրջանից, երկուշաբթի ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«ԱՄՆ ռազմական ագրեսիան Իրաքի եւ իրաքյան ուժերի դեմ  ԱՄՆ ահաբեկչության ուղղակի ապացույցն է, (Թեհրանը) դատապարտում է այն»,- ասել է Մուսավին, որի խոսքերը հրապարակվել են գերատեսչության Telegram-ալիքում։

Նա ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել միջամտություններն Իրաքի ներքին գործերին, ինչպես նաեւ նշել է, որ օտարերկրյա զորքերի ներկայությունը տարածաշրջանում հանգեցնում է միայն լարվածության խորացմանը։ Այս առնչությամբ Մուսավին ԱՄՆ-ից պահանջել է «դադարեցնել իր օկուպացիոն ներկայությունը»։

Ավելի վաղ Պենտագոնում հայտարարել էին, որ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրաքում եւ Սիրիայում «Քաթաիբ Հեզբոլլահ» շարժման օբյեկտներին՝ «ի պատասխան իրաքյան ռազմակայանների դեմ շարունակվող գրոհների»։ Պաշտպանական գերատեսչությունում ասել են, որ այդ գործողությունները ձեռնարկվել են որպես պատասխան Քիրքուկի մոտ գտնվող իրաքյան բազայի դեմ շարժման գրոհների, որոնք հանգեցրել են ԱՄՆ քաղաքացու մահվանը եւ չորս ամերիկացի զինծառայողի վիրավորվելուն։ Պենտագոնում նշել են, որ այդ հարվածներն ուղղված են այն բանին, որպեսզի նվազեցնեն խմբավորման հնարավորությունը՝ «ապագայում կոալիցիայի ուժերի դեմ գրոհներ» իրականացելու հարցում։ ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին «Հեզբոլլահին» ֆինանսավորելու մեջ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ