News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեան Հյուսիսային Կորեային կոչ է անում զերծ մնալ Սեուլին ուղղած վիրավորական մեկնաբանություններից: Այս մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է երկրի միավորման նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լի Սան Մինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Փոխադարձ հարգանք դրսեւորելով՝ Հարավը եւ Հյուսիսը պետք է զերծ մնան վիրավորանքներից՝ հանուն միջկորեական հարաբերությունների զարգացման եւ թերակղզում խաղաղության հաստատման»,- շեշտել է նա:

Նա այս կերպ է մեկնաբանել Հյուսիսային Կորեայի ԱԳՆ խորհրդական եւ միջուկային խնդրով նախկին գլխավոր բանակցող Կին Գե Գվանի արտահայտությունները, որը Կորեական կենտրոնական հեռագրական գործակալության հետ հարցազրույցում Սեուլի ջանքերը՝ ուղղված Փհենյանի եւ Վաշինգտոնի երկխսության վերականգնմանը, անվանել էր «անձնապաստան»: Նա Հարավային Կորեան համեմատել էր «հիմարի հետ, որ թափառում է՝ ճանապարհները չտարբերակելով», եւ ծաղրել էր նրա իշխանությունների փորձը՝ Հյուսիսին փոխանցել Փհենյանի արդեն ստացած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը, որով նա շնորհավորել էր ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի տարեդարձը:

Կիմ Գե Գվանի կարծիքով՝ Սեուլի գործողությունները ցույց են տալիս, որ նա Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ երկխոսությունում «միջնորդի դեր կատարելու» հույս չի թողնում: «Ավելի լավ է հարավկորեական իշխանություններն իրենց չմիխաթարեն չիրականացած երազանքներով այն մասին, որ մենք երկխոսության կվերադառնանք տարեդարձի շնորհավորանքի համար շնորհակալության զգացումից դրդված»,- ամփոփել էր Հյուսիսային Կորեայի ԱԳՆ խորհրդականը:

Ուրբաթ Հարավային Կորեայի լրատվամիջոցները հայտնել էին, որ երկրի նախագահ Մուն Չժե Ինի աշխատակազմը Հյուսիսային Կորեային է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը: ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի ղեկավարներն ավելի վաղ նամակներ էին փոխանակել Կորեայի Հարավն ու Հյուսիսը բաժանող ապառազմականացված գոտի Թրամփի այցի նախաշեմին:

2019 թվականի հունիսի 30-ի Փհանմունջոմում հանդիպման ժամանակ Կիմ Չեն Ընը եւ Թրամփը պայմանավորվել էին աշխատանքային մակարդակով վերականգնել ապամիջուկայնացման թեմայով խորհրդակցությունները, որոնք կասեցվել էին 2019-ի փետրվարին Հանոյում նրանց գագաթնաժողովի անարդյունք ավարտից հետո: Ըստ այս համաձայնության՝ 2019-ի հեկտեմբերի 5-ին ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները հանդիպել էին Ստոկհոլմում քննարկելու համար երկկողմ հարաբերությունների կարգավորման հեռանկարները, սակայն այդպես էլ չէր հաջողվել մինչեւ 2019-ի վերջ հաստատել Վաշինգտոնի եւ Փհենյանի միջեւ երկխոսությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ