News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 07
USD
481.74
EUR
546
RUB
7.01
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) պետությունների կառավարությունների ղեկավարները հունվարի 31-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում կդիտարկեն այն առաջարկը, որի համաձայն՝ արտասահմանյան ինտերնետ-խանութներից ծանրոցների անմաքսատուրք ներկրման շեմը կնվազեցվի 100 եվրոյի 2020 թվականի հուլիսի 1-ից, 50 եվրոյի 2021 թվականի հունվարի 1-ից եւ 20 եվրոյի  2022 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) աղբյուրը։

Ինչպես նշում է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության (ԴՄԾ) ղեկավար Վլադիմիր Բուլավինը «Ռոսիյսկայա գազետա»-ի հարցազրույցում, 2019 թվականին մաքսերով հարկվող ծանրոցների թիվն ավելացել է հինգ անգամ։

«2019 թվականին շեմը 1000-ից 500 եվրոյի նվազեցնելուց հետո մաքսավճարներն ավելացել են, քանի որ ավելացել է «վճարովի» ծանրոցների քանակը՝ 2018-ի 56,8 հազարից մինչեւ 234,1 հազար 2019-ին, այսինքն՝ հինգ անգամ։ Վճարումները հասել են 895,6 մլն ռուբլու։ Դա երեք անգամ ավելին է, քան մեկ տարի առաջ»,- ասել է Բուլավինը։

Նա նաեւ նշել է, որ միջազգային փոստային առաքումների ավելի քան 95 տոկոսը ինտերնետ-առեւտրի շրջանակում գտնվում է 20 եվրոյի եւ ավելի ցածր վճարման սեգմենտում։

Ըստ Բուլավինի՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ 200 եվրո շեմի իջեցման արդյունքում պետք է տեղի ունենա մաքսավճարների ընդհանուր ծավալի համադրելի մեծացում։ «Բայց սա մոտավոր գնահատական է, որովհետեւ սկսվել է ծանրոցների «կոտորակում», որպեսզի դրանց արժեքը հարմարեցվի նոր շեմին»,- ավելացրել է ԴՄԾ ղեկավարը։

Անմաքսատուրք շեմ

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ անմաքսատուրք ներկրման շեմի աստիճանական նվազեցման մասին որոշումը ընդունվել է ԵՏՄ-ում 2017 թվականի դեկտեմբերին։ Այն նախատեսում էր նվազեցում երկու փուլով. ամիսը մինչեւ 500 եվրո 2019 թվականի հունվարի 1-ից եւ մինչեւ 200 եվրո ծանրոցի համար՝ 2020 թվականի հունվարի 1-ից։

2019 թվականի դեկտեմբերին ՌԴ այն ժամանակվա վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարեց ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին Եվրասիական տնտեսական միության շրջանակում քննարկել ՌԴ-ում արտասահմանյան ինտերնետ-խանութներից ծանրոցների անմաքսատուրք ներկրման առաջարկը 2020 թվականի հուլիսի 1-ից 100 եվրոյով, 2021 թվականի հունվարի 1-ից՝ 50 եվրոյով եւ 2022 թվականի հունվարի 1-ից՝ 20 եվրոյով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեջրագործները ԵՏՄ-ում տեխնիկական կանոնակարգի պատճառով գարեջրի որակի նվազման մտավախություն ունեն
Չի համապատասխանում ՌԴ տնտեսական շահերին եւ բացասական ազդեցություն կունենա ռուսական գարեջրագործական, ածիկագործական եւ գյուղատնտեսական ճյուղերի զարգացման վրա…
ԵՏՀ խորհուրդը համալրել է ապրանքների ցուցակը, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի համար ԵԱՏՄ են ներկրվում առանց մաքսատուրքի
Հայաստանը պետք է վերանայի ԵԱՏՄ-ի հետ համաձայնագիրը՝ «գազային սրտկությունից» դուրս գալու համար. Արման Բաբաջանյան
Հայաստանը կրկին բախվում է գազի սակագնի փոփոխության խնդրի հետ ...
Բելառուսը մինչեւ հուլիսի 1-ը երկարաձգել է բժշկական ապրանքների արտահանման արգելքը, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ
Ապրանքների ցանկում են բժշկական դիմակները, խալաթները, միանգամյա օգտագործման բժշկական հավաքածուները, թթվածնային թերապիայի, արհեստական ​​շնչառության սարքերը...
Մինչեւ օգոստոսի 1-ը ԵՏՄ երկրներն առաջարկներ կներկայացնեն ապրանքների ազատ տեղաշարժման վերաբերյալ
ԵՏՄ երկրների շուկայում ապրանքների տեղաշարժման խոչընդոտներից մեկը կարող է դառնալ Ղազախստանից գունավոր եւ սեւ մետաղների ջարդոնի եւ թափոնների արտահանման արգելքը…
ՀԱԳՄ առաջարկները տեղ են գտել ԵՏՄ գործարար խորհրդի նախագահության որոշումներում
ԵԱՏՄ գործարար խորհրդի նախագահության 13-րդ հեռավար նիստում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ներկայացրել է փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը...
Ամենաշատ