News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արդեն մեկ տարի է, ինչ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ սկսել է Փոքր բիզնեսի հատվածի համար բանկային ծառայություններ մշակել բոլորովին նոր ձեւաչափով:

Բանկի 2019-2021 թվականների զարգացման ռազմավարության համաձայն՝ Հայաստանի եւ Արցախի փոքր բիզնեսին աջակցելը եւ սպասարկելը Բանկի կողմից դիտարկվում է որպես թիրախային ոլորտ:

Փոքր բիզնեսին մատուցվող բանկային ծառայությունների ամբողջական վերագործարկումից հետո առաջին տարվա արդյունքներով՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կարողացավ առաջարկել վարկային պրոդուկտների ընդլայնված շարք, որն  ընդգրկում է բիզնեսի կարիքների ամբողջ տեսականին: Դա նպաստեց ավելի քան 700 փոքր բիզնեսի նախագծերի ստեղծմանը, ընդլայնմանը, ինչպես նաեւ զարգացմանը:

Այսօր Փոքր բիզնեսի տարբեր վարկատեսակների առաջին հինգ հաճախորդները հրավիրվել էին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՝ ամփոփելու եւ միասին նշելու նվաճումները:

ՙՄեկ տարվա ընթացքում նման ցուցանիշներն իրոք տպավորիչ են՚,- իր ողջույնի խոսքը ներկաներին ուղղեց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վարչության նախագահ Արտավազդ Սարգսյանը: Նա շնորհավորեց եւ շնորհակալություն հայտնեց այդ գործառույթի հետ անմիջական կապ ունեցող Բանկի աշխատակիցներին եւ փոքր բիզնեսի հատվածի հաճախորդներին: Վարչության նախագահը նշեց, որ ի դեմս մեր Բանկի՝ նրանք ունեն մշտական եւ հուսալի ֆինանսական գործընկեր:

Փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից առաջարկվող վարկային բոլոր պրոդուկտներն առանձնանում են գործարքների ձեւակերպումների օպերատիվությամբ, վարկի տրամադրման պարզությամբ եւ հաճախորդների նվազագույն ծախսատարությամբ: Բիզնեսի զարգացման համար գումար ստանալու այսպիսի պարզեցված պայմանները հետաքրքրում են Փոքր բիզնեսը ներկայացնող շատ կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հավատարիմ է մնում իր կարգախոսին եւ հետագայում հաճախորդներին կմատուցի ձեռքբերման եւ օգտագործման առումով մատչելի եւ պարզ պրոդուկտներ, որոնք կբարձրացնեն նրանց ֆինանսական կայունությունը եւ կստեղծեն բոլոր պայմանները սեփական տանը հուսալի ապագա կառուցելու համար:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Ամենաշատ