News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախում մյուս թեկնածուների ֆոնին առանձնանում են Արցախի Հերոս Վիտալի Բալասանյանն ու Արցախի նախկին պետնախարար եւ «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդուարդ Սարիբեկյանը:

«Ելնելով նախընտրական քարոզչության ընթացքից, հարցումների արդյունքներից եւ փորձագետների գնահատականից՝ կարելի է եզրակացություն անել, որ հենց նրանց միջեւ է ծավալվում հիմնական պայքարը»,- նշեց փորձագետը:  

Նրա խոսքով՝ մյուս թեկնածուները ապահովում են ընդհանուր ֆոնը եւ որոշ մեսիջներ են փորձում հասցնել իրենց ընտրողներին:

«Նման իրավիճակը հատուկ է բոլոր պետություններին, որտեղ ժողովրդավարական պրոցեսներ, այդ թվում ընտրություններ են ընթանում»,- նշեց Սարիբեկյանը:

Քաղաքագետը հավելեց, որ եթե որեւէ ֆորսմաժորային իրավիճակ չլինի, ապա պատկերն էապես չի փոխվի:

Հիշեցնենք, որ Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն մարտի 31-ին:         

Բացի Բալասանյանից եւ Հարությունյանից՝ ընտրություններին մանսակցում են Ռուսլան Իսրայելյանը («Անկախության Սերունդ» կուսակցություն), Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Արցախի Պապհանողական կուսակցության ղեկավար Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը («Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն), Արցախի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, Քրիստինա Բալայանը, Հայկ Խանումյանը («Ազգային վերածնունդ» կուսակցություն), Վահան Բադասյանը («Միացյալ Հայաստան» կուսակցություն), Բելլա Լալայանը, Մելսիկ Պողոսյանը, Աշոտ Դադայանը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
Ամենաշատ