News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Մարտի 25-ից Ուզբեկստանի իշխանությունները մինչեւ 70 դոլարի չափով տուգանք են սահմանում հասարակական վայրերում պաշտպանիչ բժշկական դիմակ չկրելու համար, կիրակի հայտնել են երկրի կառավարությանն առնթեր օպերատիվ շտաբում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ուզբեկստանի առողջապահության նախարարություն տվյալներով՝ մարտի 15-ին երկրի բնակչուհու մոտ, որը վերադարձել էր Ֆրանսիայից, հայտնաբերվել է COVID-19-ի հանրապետությունում առաջին դեպքը: Կիրակի առավոտյան վարակվածների թիվը հասել է 42-ի: Երկրի իշխանությունները դադարեցրել են տրանսպորտային հաղորդակցությունն ուրիշ երկրների հետ մարտի 16-ից մինչեւ ապրիլի 30-ը կորոնավիրուսի տարածման վտանգի կապակցությամբ, իսկ մարտի 23-ից փակ կլինեն սահմանակետերը երկիր մուտք գործելու համար:

«Մարտի 23-ից քաղաքացիներին արգելվում է հայտնվել Տաշկենտի եւ շրջկենտրոնների հասարակական վայրերում առանց պաշտպանիչ բժշկական դիմակների, մարտի 25-ից այդ արգելքը խախտելու համար կսահմանվի տուգանք»,-ասվում է օպերատիվ շտաբի Telegram-ալիքում տեղադրված հայտարարության մեջ: Արգելքի խախտումը կտուգանվի շուրջ 23 դոլարի չափով, իսկ կրկնակի խախտման դեպքում տուգանքը կկազմի շուրջ 70 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ