News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կարծում ենք՝ խոհեմ կլինի Արցախում հետաձգել ընտրությունները և երկրում հայտարարել արտակարգ դրություն։ Այս մասին հայտարարություն է տարածել «Իրավական կրթություն» հասարակական կազմակերպությունը:

«Ինչպես տեղեկացրել էինք, «Իրավական կրթություն» հասարակական կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացնելու մարտի 31-ին Արցախում տեղի ունենալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Միեւնույն ժամանակ «Իրավական կրթություն» հասարակական կազմակերպությունը հայտնում է խորը մտահոգություն՝ ելնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից։

Համաշխարհային տենդենցները, այդ թվում՝ ՀՀ-ում իրավիճակը, ցույց են տալիս, որ կորոնավիրուսը ոչ միայն չի նահանջում, այլ ընդհակառակը՝ գտնվում է իր զարգացման գագաթնակետին:

Կարծում ենք՝ խոհեմ կլինի հետաձգել ընտրությունները և երկրում հայտարարել արտակարգ դրություն։ Նախ՝ ակնհայտ է, որ թեկնածուները չեն կարողանում ամբողջական ծավալով քարոզարշավ իրականացնել, բացի այդ ակնառու է, որ այս իրավիճակը ազդելու է ընտրություններին ընտրողների մասնակցության թվի վրա։ Նման տենդենցները սկսել են նկատելի դառնալ, հիմնվելով ստացվող այն տեղեկությունների վրա որոնց համաձայն,  բավական են դեպքերը, երբ անձինք խուսափում են իրականացնել դիտորդի կամ վստահված անձի կամ այլ գործառույթներ՝ պայմանավորված նոր կորոնավիրուսով։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում քննարկել ԱՀ արտակարգ իրավիճակ հայտարարելու եւ ընտրությունների հետաձգման հարցը՝ հանրային առողջության ապահովման նպատակով»,-ասվում է հայտարարությունում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ