News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանից 12 հետազոտական խմբեր սկսել են մասնակցել Covid-19-ով պայմանավորված հիվանդությունների բուժման համար հավանական նոր դեղամիջոցների Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախագծի շրջանակներում իրականացվող կլինիկական փորձերին։ Այդ մասին հայտարարել է Իրանի առողջապահության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների փոխնախարար Ռեզա Մալեկ-զադեն, հաղորդում է ԻՌՆԱ-ն։

«Տարածաշրջանում եւ մահմեդական երկրների շարքում բժշկական հետազոտությունների անցկացման ամենամեծ ներուժի տիրապետող Իրանը 12 հետազոտական խմբերով միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոշոր կլինիկական փորձին»,- գրել է Մալեկ-զադեն Instagram-ում։  

Նախագծի շրջանակներում ԱՀԿ-ն կանցկացնի չորս տարբեր դեղամիջոցների, կամ դրանց համադրումների կլինիկական փորձարկումներ եւ արդյունքները կհամեմատի բժշկական օգնության տրամադրման ստանդարտների հետ այն երկրում, որտեղ այդ փորձարկումները կանցկացվեն։

Ներկայումս այդ նախագծին միացել են 10 երկիր, որոնց թվում են Արգենտինան, Կանադան, Ֆրանսիան, Իրանը եւ Շվեյցարիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ