News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր՝ մարտի 25-ին, շրջանառության մեջ է դրել  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնցով արտակարգ դրության եւ սահմանափակումների ժամանակ օրենքի ուժով պետք է տրվի առնվազն եռամսյա վարկային արձակուրդ բոլոր ֆիզիկական անձանց:

Որպես հիմնավորում Ուրիխանյանը նշել է հետեւյալը.

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» լրացումների անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական բացով, որն ակնառու է դարձել Հայաստանի Հանրապետությունում այս օրերին ստեղծված իրավիճակում: Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետեւանքով հայտարարվել է արտակարգ դրություն բնակչության պաշտպանության, կանխարգելիչ այլ աշխատանքների եւ միջոցառումների ժամանակին, պատշաճ, օպերատիվ, արդյունավետ կազմակերպման եւ իրականացման անհրաժեշտությունից ելնելով:

Խստացվել եւ սահմանափակվել է տարբեր կազմակերպությունների, ձեռնարկությունների եւ անհատների աշխատանքները, որի հետեւանքով  բազմաթիվ մարդիկ զրկվել են իրենց եկամտի աղբյուրներից: Գաղտնիք չէ, որ մեր երկրում գրեթե յուրաքանչյուր չափահաս մարդ հանդիսանում է վարկառու, իսկ ստեղծված պայմաններում վարկային պարտավորությունների կատարումը դառնում է վերոնշյալ խոցելի խմբերի համար ուղղակի անհնար: Այդ է պատճառը, որը ներկայացնում եմ  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, ըստ որոնց արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ օրենքի ուժով վարկառու ֆիզիկական անձանց կտրամադրվի առնվազն եռամսյա վարկային արձակուրդ, փաստացի  այս արտոնությունը դարձնելով օրենքի պահանջ` չթողնելով այն միայն  բանկերի կամ վարկային կազմակերպությունների  հայեցողությանը եւ բարի կամքի դրսեւորմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ