News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով վերջին շրջանում աշխարհում տեղի ունեցող իրավիճակը` կապված COVID-19 վիրուսի տարածման հետ ՝ Beeline-ն ակտիվ մասնակցում է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին։ 

Beeline-ը, աջակցելով կամավորներին, Առողջապահության նախարարությանը տրամադրում է անվճար 2000  բջջային կապի կանխավճարային համակարգի հեռախոսաքարտեր, որոնք օգտագործման համար հասանելի են մարտի 26-ից:

Տրամադրվող փաթեթը կազմվել է այնպես, որ կամավորները մշտապես կապի մեջ լինեն և կարողանան արդյունավետ կազմակերպել իրենց աշխատանքը: Փաթեթները ներառում են՝

10 000 րոպե դեպի «Beeline» բջջային ցանց զանգերի հնարավորություն,

50 րոպե դեպի ՀՀ այլ օպերատորների բջջային և բոլոր ֆիքսված ցանցեր զանգերի հնարավորություն,

50 SMS կարճ հաղորդագրությունների հնարավորություն դեպի ՀՀ բոլոր բջջային ցանցեր,

5 ԳԲ ծավալով ինտերնետ,

5 բջջային հավելվածներ՝ առանց ինտերնետի տարիֆիկացման (FB, Messenger, WhatsApp, Telegram, Zangi)։

«Այս պահին հազարավոր կամավորներ միավորվել են մեր ժողովրդին աջակցելու ու օգնելու համար, և մենք, որպես այս երկրի մի մաս, չէինք կարող անտարբեր մնալ այս գործընթացին: Մենք ցանկանում ենք, որ միմյանց և կենտրոնի հետ կապի դուրս գալը խնդիր չլինի մեր քաջ կամավորների համար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հիշեցնենք նաև, որ Beeline-ն իր ֆիքսված և բջջային կապի բաժանորդների համար անվճար է դարձրել առողջապահության նախարարության թեժ գծի 8003, 010550601 և 060838300 հեռախոսահամարները։

Վարակի տարածումը կանխելու նպատակով՝ մինչև ապրիլի 1-ը փակվել են բոլոր սպասարկման գրասենյակները, առցանց սպասարկման և առաքման համար գործում է 8202 հեռախոսահամարը:

Ավելին կորոնավիրուսի հետ կապված ձեռնարկած միջոցառումների մասին կարդացեք www.beeline.am/ կայքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ