News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սահմանափակումների ամբողջ իմաստն այն է, որ մարդիկ քիչ շփվեն, ինչը թույլ կտա կանխել կորոնավիրուսի տարածումը: Այս մասին մարտի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

Փոխնախարարը հիշեցրեց, որ արգելվել էր նաեւ մեկ մեքենայում 2-ից ավելի մարդու փոխադրումը:

«Այս սահմանափակումների էությունն այն է, որ այն ուղեւորները, որոնք պետք է տեղաշարժվեին միջմարզային տրանսպորտով, չփոխադրվեն, այդ թվում՝ նաեւ մինչեւ 8 տեղ ունեցող մարդատար ավտոմեքնաներով: Այսինքն՝ այն նույն ուղեւորները, որոնց կարող էին փոխադրել ավտոբուսներով, չպետք է փոխադրեն մարդատար ավտոմեքենաներով»,- պարզաբանեց Սիմոնյանը:

Մեկ ընտանիքի անդամների համար նման սահմանափակումների տրամաբանական լինելու մասին հարցն անպատասխան մնաց: Փոխնախարարը ուշադրությունը կենտրոնացրեց տաքսիներով ուղեւորության վրա՝ դա պատճառաբանելով նրանով, որ մեկ ուղեւորը կարող է վարորդից առավելագույն հեռու նստել, ինչն անհնար է 2 ուղեւորի դեպքում: Ինչո՞ւ չեն կարող մեկ ընտանիքի 3 անդամները միասին երթեւեկել հարցն այդպես մնաց առանց ողջամիտ բացատրության:

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով գործում է արտակարգ դրության ռեժիմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ