News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 04
USD
482.11
EUR
539.87
RUB
6.97
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Փորձագետները կանխատեսում են կորոնավիրուսի համավարակի հետեւանքով շուրջ 4 տրլն դոլարի կորուստ:

Կորոնավիրուսի հետեւանքով համաշխարհային տնտեսությունը ճգնաժամի եզրին է: Վիրուսն արդեն արժեցել է աշխարհին տասնյակ միլիարդ դոլարներ, եւ դա միայն սկիզբն է, նախազգուշացնում են տնտեսագետները:

Եթե նախքան ԵՄ-ում եւ ԱՄՆ-ում կարանտին հայտարարելը փորձագետները զգուշորեն կանխատեսում էին աշխարհում հարստության աճի տեմպերի դանդաղումը, ապա ներկայում մեծամանությունը համակարծիք է, որ աշխարհը կաղքատանա,-գրում է BBC-ն:

Կորոնավիրուսը հարվածել է բորսաներին. ներդրողներն այլեւս չեն հավատում, որ ամեն ինչ կհաղթահարվի:

«Հակաճգնաժամային գործիքները, որոնք մշակվել են համաշխարհային ֆինանսական համակարգի եւ եվրագոտու ճգնաժամերից հետո, նախատեսված են բոլորովին այլ բնույթի խնդիրների դեմ պայքարելու համար: Այժմ ամեն ինչ այլ է»,-նշում են տնտեսագետները:

Առաջնային ծախսերը կուղղվեն առողջապահությանը: Այն երկրներում, որոնք արդեն գտնվում են ճգնաժամի մեջ, կորոնավիրուսի ծախսերն ավելի մեծ կլինեն:

ԵՄ երկրները ստիպված կլինեն վճարել տարեկան շուրջ 350 մլրդ դոլար մեկ ամսվա կարանտինի հետեւանքները չեզոքացնելու համար:

Պետության աջակցության կարիքը կունենան ինչպես մարդիկ, որոնք զրկվել են եկամտից կորոնավիրուսի պատճառով, այնպես էլ ընկերությունները, որոնք կորցրել են աշխատուժին, մատակարարներին եւ սպառողներին: Այն կարող է ձեւակերպվել որպես բյուջետային սուբսիդիաներ, հարկային արձակուրդ եւ դրամային փոխհատուցում:

Բիզնեսն արդեն ահազանգում է, եւ պարզ է դառնում, որ խոսքը վերաբերում է ոչ միայն եկամտի կորստին: Միլիոնավոր մարդիկ զրկվում են աշխատանքից, հազարավոր ընկերություններ սնանկանում են: Իշխանությունները կանգնած են բարդ ընտրության առաջ՝ աջակցել բիզնեսին այսօր, թե հետո աջակցել գործազուրկներին:

Առաջնագծում են այժմ զբոսաշրջությունն ու ավիացիան: Համավարակը կարող է զրկել ոլորտը 50 մլն աշխատատեղերից եւ կրճատել  զբոսաշրջային ծառայությունները մեկ քառորդով ընթացիկ տարում: Ավիաընկերությունները կտրուկ կրճատել են ուղեւորների փոխադրումը:

Վտանգված է սպասարկման ոլորտը՝ ռեստորաններից մինչեւ կինոստուդիաներ եւ տաքսի ծառայություններ:

Մեծ սպորտը զրկվել է հեռարձակումներից եւ տոմսերի վաճառքից գոյացող միլիարդավոր դոլարներից: Դոտացիաներ ստանալու հերթում են նաեւ նավթագազային ընկերությունները, որոնց աշխատանքը խաթարվել է պահանջարկի նվազմամբ եւ նավթի գների անկմամբ:

ԱՄՆ բյուջետային օգնության փաթեթն ացնել է միայն Կոնգրեսի ներքին պալատով, եւ դրա ծավալը հայտնի է միայն մոտավորապես. կազմում է ավելի քան 10 մլրդ դոլար, սակայն չի գերազանցում 50 մլրդ դոլարը, որի մասին խոսել է նախագահ Դոնալդ Թրամփը:

ԵՄ-ն խոստացել է հատկացնել շուրջ 40 մլրդ եվրո: Առավելագույն չափով տուժած Իտալիային կհատկացվի մինչեւ 25 մլրդ եվրո: Շվեյցարիային եւ Հարավային Կորեային՝ 10-ական մլրդ դոլար, Եգիպտոսին՝ 6 մլրդ:

«Մենք ապրում ենք համաշխարհային տնտեսության մեջ, որը միտված է աճող փոխկապակցվածության: Սակայն անսպասելիորեն առողջության պահպանումը պահանջել է մեզնից սոցիալական հեռավորություն պահպանել եւ մեկուսանալ: Դա հակասում է այն ամենին, ինչն ընկած է տնտեսական աճի, բարօրության եւ ֆինանսական կայունության հիմքում»,-նշել է առաջատար տնտեսագետ Մոհամեդ Էլ Էրիանը:

Քանի որ ԱՄՆ-ն, Չինաստանն ու ԵՄ-ն կազմում եմ աշխարհում տնտեսական ակտիվության մեկ երրորդը, անկումը Եվրոպայում եւ զգալի դանդաղումը Չինաստանում կլինի բավարար ամբողջ համաշխարհային տնտեսության հապաղման համար: Իսկ եթե ավելացնենք նաեւ պակաս զարգացած երկրներին սպառնալիքը նավթի եւ մետաղների գների անկման հետեւանքով, ապա պատկերը դառնում է էլ ավելի հուսահատեցնող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դուք էլ մեզ համար պայքարեք ու մեզ վերադարձրեք մեր ընտանիքներին․ Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար
Վերջին շրջանում ավելացել է ծանր, ծայրահեղ ծանր հիվանդների թիվը․․․
Արմեն Գրիգորյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել
Առողջ եղեք, հետեւեք պարետատան բոլոր ցուցումներին, անպայման դիմակ կրեք եւ սոցիալական հեռավորություն պահպանեք…
Ինչու է ՀՀ-ում կորոնավիրուսի իրավիճակը սրվում. Փաշինյանը ներկայացրեց օտարերկրացու նամակը
Կորոնավիրուսի պայմաններում մենք դանդաղ, քայլ-քայլ սկսում ենք վերանայել մեր վերաբերմունքը օրենքի, կանոնների պահպանման նկատմամբ...
Կորոնավիրուսից Հայաստանում 33-ամյա քաղաքացի է մահացել․ Թորոսյան
Քաղաքացին ունեցել է քրոնիկական հիվանդություններ․․․
Այսուհետ պաշտպանիչ դիմակները կվաճառվեն նաև հանրային վայրերում ինքնաշխատ տաղավարների միջոցով
Մեր հորդորը և խնդրանքը բնակիչների մեծ հոսք ունեցող ընկերություններին` առևտրային կենտրոններին, բանկերին, նման ապարատներ տեղադրել...
Աջափնյակի ռեստորաններում եւ սրճարաններում անուշադրության ու անփութության դրսևորումներ են եղել․ ՍԱՏՄ
Անցած օրերի դիտարկումների արդյունքում արձանագրված խախտումները հիմք են ծառայել նաև այսօրվա կասեցումների համար.․․