News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 04
USD
482.38
EUR
540.89
RUB
7.05
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Այս մասին այսօր՝ մարտի 27–ին, NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։

Մարտի 27-ին ժամը 9-ից 21-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 722 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ի ժամը 21-ը՝ 1659 անձի նկատմամբ, 810-ը՝ մայրաքաղաքում, 849-ը՝ մարզերում։

Մարտի 27-ին ժամը 9-ից 21-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 462 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ի ժամը 21-ը՝ 1722 տրանսպորտային միջոց։

Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 44 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։

Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իռլանդիայում կարանտինի պատճառով գարեջրի վաճառքը մեկ երրորդով կրճատվել է
Երկրում փաբերի եւ ռեստորանների համատարած փակման պայմաններում գարեջրի վաճառքը կտրուկ անկում է ունեցել…
Հունաստանը կվճարի հիվանդ զբոսաշրջիկների ծախսերը
Հունաստանի իշխանությունների հայտարարության համաձայն, զբոսաշրջիկներին, ում երկիր ժամանելուն պես ընտրովի կորոնավիրուսի թեսթ կանեն, հյուրանոցում կտրամադրվի մեկ անվճար գիշեր, մինչեւ թեսթի արդյունքները պատրաստ լինեն․․․
Հասարակ մահկանացուները տուգանվում են, իսկ արտոնյալներն իրենց ռեստորաններում հարսանիք անում․ 168.am
Մարդիկ հարսանիքներ, թերևս, կնունք-ծնունդներ ևս շատ հանգիստ կազմակերպում են: Ավելին, այդ մասին նաև տեսանյութեր են…
Հունիսի 4–ից՝ դրսում միայն դիմակներով, բացի մինչև 6 տարեկաններից ու մարզվողներից. պարետի նոր որոշումը
Այսուհետ, բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է...
Իսպանիայում եւ Իտալիայում կորոնավիրուսի համաճարակն անկում է ապրում
Իսպանիայում վերջին երեք օրերին COVID-19-ից գրանցվել է մեկ մահ․․․
Հունաստանում մեկ ամսով երկարաձգել են եկեղեցիների աշխատանքի սահմանափակումները
Նախարարական որոշման համաձայն, հավատացյալների առավելագույն քանակը եկեղեցիներում կհասնի մինչեւ 100 մարդու՝ այժմյան 50-ի փոխարեն․․․
Ամենաշատ