«Իմ քայլի» պատգամավորները այսօր ներկայացված սկանդալային օրինագծերում փոփոխություններ կատարելու խնդրանքով դիմել են կառավարությանը: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նա նշեց, որ իրենց գործընկերները, երկու մյուս խորհրդարանական խմբակցությունների պատգամավորները, իշխող դաշինքի պատգամավորները մտավախություններ են հայտնել՝ կապված օրենսդրական փոփոխությունների հետ, եւ այդ կապակցությամբ պատգամավորներն առաջին եւ երկրորդ ընթերցման ժամանակ կներկայացնեն իրենց առաջարկները:
Տոտալ հսկողության մասին փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկայանա վաղը: